fbpx
Բաժիններ

Զիդանի քասթինգը. 4 թեկնածու՝ հզոր կիսապաշտպան գնելու համար

«Ռեալը», բացի Միլիտաոյի, Մենդիի, Ազարի, Ռոդրիգոյի և Յովիչի տրանսֆերներից, մտադիր է ևս մեկ համալրում ունենալ ու ձեռք բերել կիսապաշտպանի: Ըստ Mundo Deportivo պարբերականի՝ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այդ դիրքն ուժեղացնելու համար ունի 4 հիմնական թեկնածու:

Ֆրանսիացու համար մեկ նպատակը Պոլ Պոգբան է: Զիդանն իր հայրենակցին համարում է շատ հզոր ֆուտբոլիստի, որը կարողանում է հիանալի կերպով պաշտպանվել ու հարձակվել, ունի ֆիզիկական մեծ ներուժ և բարձր տեխնիկա: Տրանսֆերի միակ խոչընդոտը Պոգբայի բարձր արժեքն է:

Երկրորդ թեկնածուն «Այաքսի» տաղանդավոր ֆուտբոլիստ Դոնի վան դե Բեկն է: 22-ամյա կիսապաշտպանը, որը հրաշալի կերպով վերահսկում է գնդակը, ինչպես նաև արդյունավետ է, շատ ավելի մատչելի գին ունի՝ 60 միլիոն եվրո:

Երրորդ տարբերակը, ըստ պարբերականի, Քրիստիան Էրիկսենն է: Դանիացուն ձեռք բերելը Ֆլորենտինո Պերեսի վաղեմի նպատակն է, սակայն նրա խաղն այնքան էլ համոզիչ չէ Զիդանի համար: Էրիկսենի տրանսֆերային արժեքը 100 միլիոն եվրո է կազմում:

Վերջին՝ 4-րդ թեկնածուն «Լիոնի» կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեն է, որը, սակայն, շատ մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն: Ֆրանսիացին ֆիզիկապես շատ ուժեղ կիսապաշտպան է, հրաշալի կարողանում է կարդալ խաղը: Նա կմնա Զիդանի ցանկում՝ «Տոտենհեմ» չտեղափոխվելու դեպքում հանդիսանալով կիսապաշտպանությունն ուժեղացնելու տարբերակներից մեկը:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղին

«Ավելի լավ է՝ լռեմ»․ Զիդանը՝ «Բարսելոնայի» հետ հանդիպումը հետաձգելու մասին

«Ռեալի» կիսապաշտպան․ «Մեսին միշտ եղել է իմ կուռքը»

«Ռեալը» համաձայնել է «Բարսելոնայի» հետ՝ Կլասիկոյի անցկացման վերաբերյալ, բայց Լա լիգան դեմ է

«Բարսելոնան» հայտնել է, թե որ օրն է ցանկանում անցկացնել Կլասիկոն

Զիդանը խոսել է Պոգբայի հետ ունեցած հանդիպման մասին

Պաշտոնական. Կլասիկոն հետաձգվեց

Զիդանն ու Պոգբան հանդիպել են Դուբայում (լուսանկար)

Աղբյուր. «Բարսելոնա» – «Ռեալ» խաղը հետաձգվել է

Օրվա ամենահետաքրքիր տրանսֆերային շշուկները

«Էրիկսենը բավական լավը չէ՝ «Բավարիայում» խաղալու համար». Մաթեուս

«Բարսելոնան» իր պաշտոնական դիրքորոշումն է հայտնել առաջիկա Կլասիկոյի անցկացման վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 6 տրանսֆեր իրականացնել հունվարին

«Ռեալի» ևս մեկ առաջատար բաց կթողնի «Մալյորկայի» դեմ խաղը

Էլ Կլասիկոն կարող է հետաձգվել․ Հայտնի է անցկացման հավանական ժամկետը

Ռամոսն Իսպանիայի հավաքականի՝ եզրափակիչ փուլ դուրս գալը նվիրել է Լուիս Էնրիկեին