«Զիդանի քիմիան ցնդեց օդում». Ինչու «Ռեալը» ձախողեց Չեմպիոնների լիգան և ինչ սպասել 20/21-ին - VNews
Բաժիններ

«Զիդանի քիմիան ցնդեց օդում». Ինչու «Ռեալը» ձախողեց Չեմպիոնների լիգան և ինչ սպասել 20/21-ին

Երբ հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում իրար հետ պետք է մրցեն «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին», մասնագետներն ու երկրպագուներն անհամբերությամբ էին սպասում այդ դիմակայությանը: Ոմանց վարկածով այդ դիմակայությունում հաղթող դարձած թիմը ապագայում կնվաճի «լոշտակը»: Առաջին, նախակարանտինյան խաղում Զիդանի տղաներն արագորեն բացեցին հաշիվը, սակայն հետագայում կորցրին առավելությունն ու վերջնական արդյունքում սեփական հարկի տակ պարտություն կրեցին: Հետագան բոլորս հիշում ենք. պարտություն նաև պատասխան խաղում և ցտեսություն Չեմպիոնների լիգա:

Սակայն «Ռեալի» երկրպագուները վհատվելու առանձնապես լուրջ առիթ չունեն: Նրանք այս տարի նվաճեցին երկար սպասված Լա Լիգան: «Իսկ Չեմպիոնների լիգա՞ն: Է ոչինչ, թող մի տարի էլ հաղթեն մյուսները» ասելով պտտվում են մեր շրջապատում: Նրանք հույս ունեն, որ հաջորդ տարի ամեն ինչ կվերադառնա իր տեղը,  Զիզուն էլ նորից կլինի բարձունքում: Սակայն, իրականում ամեն ինչ վկայում է հակառակի մասին: Նորից փայլելու համար դեռ շատ գործ կա անելու: Ու դա միայն Զիդանը չէ, որ պետք է անի: Նախ հասկանանք՝ որն էր այս տարի ՉԼ-ում թաթալաբազ ելույթների պատճառը:

Եթե հիշենք՝ ինչպես է Զիզուն հաղթել իր չեմպիոնլիգյան 3 գավաթները, կհասկանանք, որ այդ և այսօրվա թիմի մեջ առանձնապես լուրջ տարբերություն չկա (կադրային տեսանկյունից), սակայն կորել է կրակը, այն քիմիան, որը թույլ էր տալիս «Ռեալին» օգտագործել ռեզերվային ուժերն ու պատռել մրցակիցներին ամենաանհույս իրավիճակում: Փլեյ-օֆֆում մադրիդյան գրանդի առավելությունը բոլոր մրցակիցների նկատմամբ միշտ ահռելի է եղել: Բացառությունը միայն «Յուվեի» հետ տնային 1-3-ն էր: Իսկ այս տարի հենց առաջին խաղից ամեն ինչ լղոզված էր: Թիմը նախ ջախջախվեց ՊՍԺ-ից, անկապ ոչ-ոքի արեց «Բրյուգեի» հետ, իսկ հետո այդ անվստահությունը տղաներն իրենց հետ տարան լուսավոր գարուն, որտեղ «Ռեալը» գոյատևեց մինչև Ռամոսի հեռացումը:

Զիդանի նախորդ վերսիայի «Ռեալը» (Ռոնալդուով հանդերձ) նման կերպ չէր ընկրկի ու ամաչկոտ աղջկա նման չէր մտնի վերմակի տակ: Իսկ «Սիթիի» հետ խաղը այսօրվա Մադրիդի անհաջողությունների հսկա փունջ էր: Բոլորը մեղադրում են Ռաֆայել Վարանին, բայց այդպես արդար չէ: Անհատական սխալ թույլ են տալիս բոլորը, բայց թիմայինով «Ռեալի» կորուստներն ու վրիպումներն աններելի շատ էին: Նախկին «Ռեալը» գլուխ էր հանում առանց Ռամոսի, իսկ այս տարբերակը ավելի շատ մտածում էր ինչպես չսխալվել, այլ ոչ թե ինչպես գոլ խփել ու կռվել:

Այսօր Պերեսն ու Զիդանը միաբերան պնդում են, որ նոր նախագիծը դեռևս սաղմնավորման փուլում է: Այո, դա իրոք այդպես է, սակայն այդ սաղմնավորումը մենք դեռևս չենք տեսնում: Երբեք չպետք է մոռանալ ու միշտ պետք է հիշել, որ «Ռեալը» իր ՉԼ-ները հաղթել է մեծապես Ռոնալդուի նման գիգանտի շնորհիվ: Իսկ նոր ծրագրում չկա Ռոնալդու: Ու հենց դա է այսօր խանգարում ֆաներին ու Զիդանին: Նման խակ գաղափարներով «Սիթիին» անցնելը ֆանտաստիկայի ժանրից էր. Պեպի թիմն օբյեկտիվորեն ուժեղ էր:

Նման կազմով ու նման գաղափարներով կարելի է հաղթել Լա Լիգան, և դա էլ այն բանի շնորհիվ, որ «Բարսան» ավելի վատ վիճակում էր: Այս տարվա Իսպանիայի առաջնությունը, եթե ճար լիներ, կարելի էր ձևակերպել մեր մանկության թևավոր խոսքերից մեկով՝ «օյին չէր»: «Ռեալը» չէր հասկանում՝ ինչ էր ուզում իր կյանքից, իսկ Բարտոմեուն մարզչական տրագիկոմեդիա էր կազմակերպել «Բարսայում»: Արդյունքում, վատերի պայքարում հաղթեց «Ռեալը»: Սակայն նման ամբիցիաներով ՉԼ-ում «Ռեալը» անելիք չունի:

«Սիթիի» հետ խաղը ցույց տվեց մեկ ակնհայտ խնդիր. «Ռեալը» մյունխենյան ու մանչեսթերյան գրանդերի մակարդակին հասնելու համար պետք է կատարել համալրում, ընդ որում՝ թոփ համալրում: Նախորդ տարի «Այաքսին» պարտվելը մեսիջ չեղավ Պերեսի համար, իսկ «Սիթիից» ապտակ ուտելն արդեն համապատասխանում էր ստեղծված իրավիճակին. առանց բարձրակարգ համալրման հեռու գնալ չի ստացվի: Անգամ եթե ինչ-որ պատահականության շնորհիվ Զիզուն անցներ Պեպին, պատկերացնում եք՝ ի՞նչ կաներ նրա հետ Ֆլիկի «Բավարիան»: Այսինքն՝ հիմա ժամանակն է նոր տրանսֆեր անելու համար, բայց այս անգամ պետք է երկար մտածել գնելուց առաջ:

«Ռեալի» երկրպագուների համար գուցե ուրախալի նորություն համարվի Կումանի նշանակումը «Բարսայի» ղեկին: Չի բացառվում, որ Կատալոնիայում քաոսը շարունակվի: Նման պարագայում, եթե «Ռեալը» հավաքվեց, կարելի է նորից հաղթել Լա Լիգան: Սակայն նրանց հույսերը Չեմպիոնների լիգայում նորից տրիումֆի հասնելու հետ կապված, նորից ի դերև են ելնելու: Պերեսը թոփ տրանսֆեր այս տարի չի ծրագրում: Պատճառը COVID-19-ն է. փող չկա:

«Հին օրերի երգը». Ի՞նչ սպասել Ռոնալդ Կումանից «Բարսելոնայում». Նրա նշանակման լավ ու վատ կողմերը

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսի-Սուարես, Ռոնալդու-Բենզեմա, Մխիթարյան-Օբամեյանգ․ B/R-ն առանձնացրել է ֆուտբոլային արդյունավետ դուետների

Պիռլոն մեկնաբանել է Ռոնալդուին հայտացուցակից դուրս թողնելու որոշումը

Ռոնալդուն բաց կթողնի «Յուվենտուսի» առաջիկա խաղը

Ինչ է ասել Վիդալը մրցավարին «Ռեալի» դեմ խաղում հեռացվելուց առաջ

«Ռեալը» կորուստներով է մոտենում առաջիկա խաղին

Պորտուգալիան կարող է ավելի շատ ներկայացուցիչ ունենալ ՉԼ-ում, քան Ռուսաստանը

Պիկեն չի ցանկանում վիրահատության գնալ

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն մտադիր է «Կամպ Նոուն» անվանափոխել Մեսիի պատվին

Կապելո. «Չեմ հասկանում՝ ինչպես «Ինտերը» չհաղթեց այդ միջակ «Ռեալին»

«Օղին առաջնահերթություն էր». «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը՝ «Ալանիայում» անցկացրած մրցաշրջանի մասին

«Ինտերը» տուգանել է Վիդալին «Ռեալի» հետ խաղում հեռացման համար

Նոյերը տպավորիչ ցուցանիշով շրջանցել է Ռոնալդուին Չեմպիոնների լիգայում

Անկարգ Վիդալը, անճանաչելի «Լիվերպուլը». ՉԼ խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը

Ազարը գոլ խփեց Չեմպիոնների լիգայում 3 տարվա դադարից հետո

6 թիմ արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի ուղեգիր

ՉԼ. «Ռեալն» ուժեղ էր «Ինտերից», «Ատալանտան»՝ «Լիվերպուլից», մյուս արդյունքները (տեսանյութ)