-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռեալում» դժգոհ են նախորդ տարվա նորեկներից:
Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, Էդեն Ազարից բացի, մադրիդյան ակումբում շատ ավելի լավ խաղ էին ակնկալում Լուկա Յովիչից ու Էդեր Միլիտաոյից: Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն գալիք մրցաշրջանում առանձնահատուկ աշխատանք է տանելու 2 ֆուտբոլիստի հետ՝ նրանց խաղը բարելավելու համար:
Յովիչի ցուցանիշները ավելի քան հիասթափեցնող էին նախորդ մրցաշրջանում. անցկացրած 27 խաղում խփած 2 գոլն այն արդյունքը չէ, որի համար «Արքյական ակումբը» 60 միլիոն վճարեց «Այնտրախտին»: Միլիտաոն նույնպես չտպավորեց. բրազիլացին ոչ մի կերպ չկարողացավ մրցակցություն ցույց տալ Վարանին և Ռամոսին. խաղադաշտում նա անվստահ խաղ էր ցուցադրում ու հաճախ սխալվում:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո