Զիդանն իր բաց նամակում «պոռթկում» է. «Հեռանում եմ, որովհետև ակումբի վստահությունը չստացա» - VNews
Բաժիններ

Զիդանն իր բաց նամակում «պոռթկում» է. «Հեռանում եմ, որովհետև ակումբի վստահությունը չստացա»

2166979 45296990 2560 1440 - Զիդանն իր բաց նամակում «պոռթկում» է. «Հեռանում եմ, որովհետև ակումբի վստահությունը չստացա»

«Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը AS պարբերականի միջոցով բաց նամակ է հղել մադրիդիստներին ու նշել «Արքայական ակումբից» հեռանալու պատճառները:

«Սիրելի Մադրիդիստներ

20 տարի առաջ ես առաջին անգամ եկա «Ռեալի» մարզաբազա ու այդ օրվանից ես զգացել եմ բոլորիդ աջակցությունը: Մեծ պատիվ եմ ունեցել դառնալ պատմության ամենակարևոր ակումբի ֆուտբոլիստն ու մարզիչը: Այդ պատճառով ցանկանում եմ այս հրաժեշտի նամակի միջոցով բացատրել իմ որոշման մոտիվները:

2019-ի մարտին ընդունեցի «Ռեալ» վերադառնալու առաջարկը, քանի որ Ֆլորենտինո Պերեսը խնդրեց ինձ անել դա, ու ամեն օր տեսնում էի՝ ինչպես եք բոլորդ ցանկանում, որ վերադառնամ: 20 տարի «Ռեալում» անցկացնելը լավագույն բանն է, որ եղել է իմ կյանքում, և այդ ամենի համար պարտական եմ Ֆլորենտինո Պերեսին, որը 2001-ին ամեն ինչ արեց, որ ես գամ «Ռեալ»՝ չնայած, որ շատերը չէին ցանկանում, որ դա տեղի ունենար: Սրտանց շնորհակալ եմ Պերեսին:

Հիմա ես հեռանում եմ, բայց չեմ փախչում նավից ու չեմ հոգնել մարզելուց: 2018-ին հեռացա, որովհետև այդքան նվաճումներից հետո զգում էի, որ ակումբին նոր մարդիկ են պետք՝ բարձր խաղամակարդակը պահելու համար: Այսօր իրավիճակն ուրիշ է: Հեռանում եմ, քանի որ չստացա ակումբի վստահությունը, որի կարիքն ունեի, չաջակցեց ինձ՝ երկարաժամկետ ծրագրեր կազմելու հարցում: Գիտեմ, որ եթե «Ռեալում» չես հաղթում, պետք է հեռանաս: Բայց այստեղ շատ կարևոր բան մոռացվեց. մոռացվեց, թե ինչ եմ կառուցել ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Ես ի ծնե հաղթող եմ ու այստեղ էի տիտղոսներ նվաճելու համար, բայց ամեն ինչից զատ կա մարդկային գործոն, էմոցիաներ, կյանք: Ունեմ տպավորություն, որ այս ամենը չի արժևորվում, որ մարդիկ չհասկացան՝ այս գործոնները կարևոր են մեծ ակումբի առաջընթացի հարցում:

Կցանկանայի, որ վերջին ամիսներին իմ և Պերեսի միջև հարաբերություններն այլ լինեին: Չեմ ցանկանում արտոնություններ, պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ հիշողություն ունենան: Մարդկային հարաբերություններն ավելի կարևոր են, քան փողը, քան փառքը: Պետք է խնամել այդ հարաբերությունները: Մեծ ցավ էի ապրում՝ տեսնելով, թե ինչեր է գրվում մամուլում, որ ամեն պարտությունից հետո ինձ «հեռացնում» էին: Մամուլի այդ նյութերը շատ բացասաբար էին անդրադառնում իմ ու թիմի վրա: Տղաները մինչև մահ ինձ հետ էին: Երբ ամեն ինչ վատ էր գնում, իրենց ֆանտաստիկ խաղով նրանք փառահեղ հաղթանակներ էին տանում: Ես, միանշանակ, աշխարհի լավագույն մարզիչը չեմ, բայց կարող եմ յուրաքանչյուրին մեծ վստահություն տալ իր աշխատանքում: Դուք միշտ ցանկացել եք, որ 100 տոկոսով նվիրված լինենք ակումբին: Վստահեցնում եմ՝ մենք միշտ 100 տոկոսով նվիրվել ենք:

Առիթից օգտվելով ցանկանում եմ մեսիջ հղել լրագրողներին: Ասուլիսների ժամանակ, ցավոք, շատ քիչ ենք խոսել ֆուտբոլից, բայց ես գիտեմ, որ դուք սիրում եք ֆուտբոլը: Չեմ ուզում ձեզ դասեր տալ, բայց կցանկանայի, որ ձեր հարցերն այդքան սկանդալային չլինեին, որ մի փոքր ավելի շատ խոսեինք գնդակից, ֆուտբոլիստներից, որոնք ամենակարևորն են այս մարզաձևում: Չմոռանանք ֆուտբոլի մասին, խնամքով վերաբերվենք ֆուտբոլին:

Սիրելի մադրիդիստներ, միշտ կլինեմ ձեզանից մեկը», – ասել է Զիդանն իր նամակում:

«Առանց ինձ «Ռեալը» ավելի ուժեղ կլինի». Ինչու՞ Զիդանը որոշեց հեռանալ «Ռեալից»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» հայտացուցակը «Վալենսիայի» դեմ խաղի համար

Բեյլի վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է

«Ռեալի» առաջատարը կարող է բաց թողնել «Վալենսիայի» դեմ խաղը

Լա լիգան պատասխանել է «Ռեալին», «Բարսելոնային» ու «Ատլետիկին»

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Ատլետիկը» համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

«Ռեալի» 3-րդ մարզահագուստը 2021-22 մրցաշրջանում (ֆոտո)

«Բարսայի» փոխնախագահ. «Ֆլորենտինո Պերեսն արժանի է, որ նրա դիմաց գլխարկ բարձրացվի»

Անչելոտին թիմ է հրավիրել հայտնի պաշտպանին, սակայն նա որոշել է տեղափոխվել հայրենիք

ՊՍԺ-ն միայն մեկ պայմանով է համաձայն եղել վաճառել Մբապեի տրանսֆերային իրավունքները

«Ռեալի» լավագույն տրանսֆերը. ինչպես Անչելոտին 1 ամսում փոխեց թիմը

Անտոնիո Կոնտեն ասել է՝ որն է Հաքիմիի երազանքը

Բրոզովիչ. «Առաջին կեսից հետո մենք կարող էինք հաղթել 3-0 հաշվով»

«Ռեալը» խաղավերջում 3 միավոր կորզեց «Ինտերից», «Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ինտեր» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Կուրտուա. «Ռեալը» միշտ ցանկանում է հաղթել Չեմպիոնների լիգան»

Գուտին ասել է՝ ով է Լա լիգայի արքան