-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դժգոհ ու հիասթափված է ակումբի վարած տրանսֆերային գործունեությունից:
Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, ֆրանսիացի մասնագետը չի ստանում այն ֆուտբոլիստներին, որոնց խնդրել էր ձեռք բերել ակումբի ղեկավարությանը: Մասնավորապես՝ դեռ 2019-ին ձախողվեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, ինչից հետո այս տարի նույնպես «Ռեալն» այդ դիրքում համալրում չունեցավ. այս անգամ Զիդանի թիրախն այլ ֆուտբոլիստ էր՝ Էդուարդո Կամավինգան, սակայն «Ռեալին» չհաջողվեց համաձայնության հասնել «Ռենի» հետ, իսկ եվրոպական մյուս գրանդները նույնպես ցանկանում են գնել ֆրանսիացի հրաշամանուկին:
Եվ գլխավոր թիրախի՝ Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցով նույնպես ոչ մի առաջխաղացում տեղի չունեցավ՝ չնայած, որ ըստ ֆրանսիական մամուլի, Մբապեն արդեն հայտնել է ՊՍԺ-ի ղեկավարությանը իր հեռանալու որոշման մասին ու չի երկարաձգելու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ:
«Ռեալը» վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ ամառային տրանսֆերային պատուհանն ավարտեց առանց համալրումների՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո