-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Օսասունա
Ռեալ Մադրիդ
Մադրիդի «Ռեալը» թիմի վերջին մարզումն անցկացրել է առանց գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի, քանի որ ֆրանսիացի մասնագետի մտերիմներից մեկը վարակված է կորոնավիրուսով՝ հաղորդում է Marca-ն:
Զիդանի՝ կորոնավիրուսի ստուգման թեստն արդեն իսկ բացասական պատասխան է տվել, սակայն մասնագետն ստիպված կլինի ինքնամեկուսանալ մինչև ՊՇՌ թեստի պատասխանը:
Նույնիսկ այն պարագայում, որ Զիդանի թեստը կրկին բացասական լինի, հավանականությունը մեծ է, որ Լա լիգան, առողջապահական արձանագրությամբ պայմանավորված, Զինեդին Զիդանին չթույլատրի ներկա գտնվել «Ռեալի»՝ «Օսասունայի» դեմ Լա լիգայի շրջանակում կայանալիք առաջիկա արտագնա խաղին:
Եթե Զիդանին չթույլատրեն մեկնել «Օսասունայի» դեմ խաղին, «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պարտականությունն այդ հանդիպմանը կստանձնի Զինեդին Զիդանի օգնական Դավիդ Բետոնին:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո