fbpx
Բաժիններ

Զիդանը, Մոուրինյոն, Կլոպը ու մյուս հեղինակավոր մարզիչները կհանդիպեն Նիոնում

Եվրոպական ֆուտբոլի ամենաազդեցիկ մարզիչները մասնակցելու են Նիոնում նոյեմբերի 11-ին կայանալիք «Էլիտ ակումբների մարզիչների ֆորումին»:

Այս իրադարձությունը հնարավորություն է մարզիչների համար փոխանակվել իրենց դիրքորոշումներով այս կամ այն հարցի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկներ կատարել ՈւԵՖԱ-ին տարբեր լիգաների ապագայի վերաբերյալ:

Ֆորումին մասնակցելու են Զինեդին Զիդանը («Ռեալ Մադրիդ»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Մաուրիցիո Սարին («Յուվենտուս»), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի), Կառլո Անչելոտին («Նապոլի»), Տոմաս Տուխելը (ՊՍԺ), Էրիկ տեն Հագը («Այաքս»), Ունայ Էմերին («Արսենալ»), Ուլե Գունար Սուլշերը («Մանչեսթեր Յունայթեդ), Սերժիու Կոնսեյսայը («Պորտու»), Պաուլու Ֆոնսեկան («Ռոմա») և Ռուդի Գարսիան («Լիոն»):

Չնայած Ժոզե Մոուրինյոն, Մասիմիլիանո Ալեգրին ու Միրչա Լուչեսկուն այս պահին առանց աշխատանքի են, բայց նրանք նույնպես հրավիրվել են:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: