Զինված 3 մարդ թալանել է «Ռոմայի» ֆուտբոլիստի տունը. նրան ստիպել են բացել սեյֆը - VNews
Բաժիններ

Զինված 3 մարդ թալանել է «Ռոմայի» ֆուտբոլիստի տունը. նրան ստիպել են բացել սեյֆը

smalling - Զինված 3 մարդ թալանել է «Ռոմայի» ֆուտբոլիստի տունը. նրան ստիպել են բացել սեյֆը

«Ռոմայի» պաշտպան Քրիս Սմոլինգը երեկ ավազակային հարձակման է ենթարկվել: Զինված երեք մարդ մտել են անգլիացու տուն, երբ նա իր ընտանիքի հետ քնած է եղել: Սմոլինգին արթնացրել և ստիպել են բացել սեյֆը: Հանցագործները վերցրել են Rolex ժամացույցներ և այլ զարդեր, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

31-ամյա ֆուտբոլիստի կինը առավոտյան ժամը 5-ին ոստիկանություն է զանգահարել: Անգլիացուց ու նրա կնոջից բացի տանն է եղել նաև նրա 2-ամյա որդին՝ Սեմը:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: «Ռոման» հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչով կօգնի իր պաշտպանին:

Սմոլինգը «գայլերի» երեկվա հանդիպմանը չի մասնակցել վնասվածքի պատճառով:

2020 թվականի նոյեմբերին թալանել էին հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի տունը, սակայն այդ ժամանակ պորտուգալացին և նրա ընտանիքն այլ վայրում են եղել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

Որոշման պահը. Մխիթարյանը ցանկանում է զրուցել Մոուրինյոյի հետ

«Ստրկությունից Հռոմի գայլերի ոհմակ». «Ռոմայի» ֆուտբոլիստի դժոխային ճանապարհը

Մխիթարյանի գնահատականները «Կրոտոնեի» դեմ խաղում՝ ըստ իտալական մամուլի

Պաուլու Ֆոնսեկան խոսել է Ժոզե Մոուրինյոյի մասին

WhoScored-ը Մխիթարյանի խաղը գնահատել է 9,6 միավոր հնարավոր 10-ից

Մոուրինյոն ծափահարության էմոջիով շնորհավորել է «Ռոմային»

Մխիթարյանը հավակնում է ճանաչվել «Կրոտոնեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանն ու Լուկակուն միակն են Ա Սերիայում, որ 10+ գոլ և գոլային փոխանցում են հեղինակել

«Ռոման» ջախջախեց «Կրոտոնեին», Մխիթարյանը՝ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանի գոլը «Կրոտոնեի» դեմ խաղում (տեսանյութ)

Մխիթարյանը երկրորդ գոլային փոխանցումն է կատարում «Կրոտոնեի» դեմ խաղում (տեսանյութ)

Մխիթարյանի փոխանցումից հետո Մայորալն առաջ է մղել «Ռոմային»՝ 1-0 (տեսանյութ)

Նոր մարտահրավերների հետևի՞ց․ 5 ակումբ, որտեղ Մխիթարյանը կարող է շարունակել կարիերան

«Ռոմայի» մեկնարկային կազմը

«Ռոմայի» հայտացուցակը «Կրոտոնեի» դեմ խաղի համար