Զլատանը թագադրվեց «Օլդ Թրաֆորդում», «Ռոման»՝ կործանեց «դեղին սուզանավը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը - VNews
Բաժիններ

Զլատանը թագադրվեց «Օլդ Թրաֆորդում», «Ռոման»՝ կործանեց «դեղին սուզանավը». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 16-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով:

  • Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի ամբողջ պատմության մեջ ամենից շատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է (31): Նրան նախորդում են Ռայան Գիգզը (30), Լիոնել Մեսին (24), Մեսութ Օզիլը և Զլատան Իբրահիմովիչը (22-ական):
  • «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտա. «Ակումբի ներկայիս ղեկավարությունը պետք է հրաժարական տա: Ինձ զարմացնում է, որ Բարտոմեուն մինչ օրս չի արել դա: Նրանք պարզապես քանդում են թիմը: Այդ մարդիկ օգտվում են այն ժառանգությունից, որ մենք ենք թողել նրանց: Վտանգավոր է ակումբը թողնել Բարտոմեուի և մյուս ղեկավարների ձեռքերում»:
  • Մեկնարկել են Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդը» 3-0 հաշվով պարտության է մատնել «Սենտ-Էտյենին»: Զլատան Իբրահիմովիչը դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
  • «Ռոման» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Վիլյառեալի» դարպասը: Սերխիո Ասենխոյի պաշտպանած դարպասը 3 գնդակ է ուղարկել Էդին Ջեկոն, ևս մեկ անգամ աչքի է ընկել Էմերսոնը: Իտալական ակումբներից մյուսը՝ «Ֆիորենտինան», Ֆեդերիկո Բերնարդեսկիի միակ գոլի շնորհիվ Մյունխենգլադբախում հաղթել է տեղի «Բորուսիային»:

2442231_UltraWide

  • «Տոտենհեմը» Բելգիայում նվազագույն հաշվով պարտվել է «Գենտին», Վիգոյի «Սելտան»՝ Դոնեցկի «Շախտյորին», իսկ «Լիոնը» Հոլանդիայում 4-1 հաշվով առավելության է հասել «ԱԶ Ալկմարի» նկատմամբ: Ալեքանդր Լակազետեն դարձել է դուբլի հեղինակ:
  • Սերխիո Ռամոսը, ով փոխարինվել էր «Նապոլիի» դեմ խաղի 71-րդ րոպեին, բուժզննում է անցել: Նրա մոտ հայտնաբերվել է աջ ազդրի վնասվածք: Իսպանացին դրա պատճառով կարող է բաց թողնել փետրվարի 18-ին կայանալիք Լա Լիգայի հանդիպումն ընդդեմ «Էսպանյոլի»:
  • «Բավարիայից» 1-5 հաշվով կրած պարտությունը չի ազդել «Արսենալի» ղեկավարների՝ Արսեն Վենգերին նոր պայմանագիր առաջարկելու որոշման վրա: Ըստ BBC Sport-ի՝ նրան համաձայնագրի մասին տեղեկացվել է դեռևս մրցաշրջանի մեկնարկից առաջ, իսկ 67-ամյա մասնագետը որոշում կկայացնի ամռանը:
  • Արյեն Ռոբեն. «Հպարտ եմ, որ արդեն քանի տարի է՝ խաղում եմ Ֆիլիպ Լամի հետ կողք կողքի: Մենք իրար պարզապես հիանալի ենք հասկանում: Շատ դեպքերում ինձ անհրաժեշտ չէ նույնիսկ հայացք նետել՝ հասկանալու համար, թե որտեղ է նա: Երբ գնդակով եմ, ներքուստ զգում եմ, թե որտեղ կլինի Ֆիլիպը»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Նաչոն քննադատաբար է խոսել «Ռեալի» խաղի մասին

«Բարսելոնան» ցանկանում է հետ բերել իր խաղացողին

«Ռեալը» ստիպված է ժամանակավորապես մոռանալ Մբապեի մասին

Սետյենը բացատրել է, թե ինչու է դատի տվել «Բարսելոնային»

Զիդան. «Մեզ հետ տարօրինակ բաներ պատահում են»

Սուարեսը չի խաղա «Բավարիայի» դեմ. թեստի պատասխանը նորից դրական է

«Ինտերը» Մեսիի տրանսֆերի համար 250 մլն եվրո է առաջարկել 2006 թվականին

Ազարի ապաքինման մոտավոր ժամկետը

Մխիթարյանը հավակնում է դառնալ «Ռոմայի» լավագույն խաղացողը նոյեմբերին

Կավանին ներողություն է խնդրել «նեգրիտո» բառի համար. «Յունայթեդը» հայտարարություն է տարածել

«Բավարիայից» մի քանի առանցքային ֆուտբոլիստ չի խաղա «Ատլետիկոյի» դեմ

Փառքի վերադարձի նախագծով. Ժոան Լապորտան առաջադրում է իր թեկնածությունը «Բարսելոնայի» նախագահի պաշտոնին

«Բարսելոնան» կտուգանվի Մեսիի գոլի տոնումի համար

Կարևոր վերադարձ ու կարևոր կորուստ. «Ռեալի» հայտացուցակը՝ «Շախտյորի» դեմ խաղի համար

Ռայոլան FIFA է խաղում. Ինչո՞ւ են իրականում հակամարտում Զլատանն ու EA Sports-ը

Արտետան ձախողվում է. «Արսենալի» տխուր իրականությունը