«Որքան ավելի մեծ եմ դառնում, այդքան ավելի լավն եմ դառնում, ինչպես՝ գինին». Զլատանի ամենահետաքրքիր մտքերը - VNews
Բաժիններ

«Որքան ավելի մեծ եմ դառնում, այդքան ավելի լավն եմ դառնում, ինչպես՝ գինին». Զլատանի ամենահետաքրքիր մտքերը

Զլատան Իբրահիմովիչն, անկասկած, 21-րդ դարի լավագույն հարձակվողներից է: Նրա հարվածներն ու գոլերն ֆանտաստիկ էին, անցումները՝ իր տեսակի նման անկրկնելի: Սակայն Զլատանը որքան բացառիկ ֆուտբոլիստ էր խաղադաշտում, այդքան էլ բացառիկ՝ խաղադաշտի սահմաններից դուրս՝ իր հետաքրքիր պատմություններով, բայց որ ամենակարևորն է՝ խոսքերով: VNews-ը ներկայացնում է շվեդ հարձակվողի ամենաուշագրավ արտահայտություններն ու խոստովանություններն իր կարիերայի ընթացքում, որոնք ապացուցում են, որ կա ու կլինի միայն մեկ Զլատան:

Իր ֆուտբոլային կուռքի մասին

Քչերն ունեն Զլատանի էգոն, քչերն ունեն նաև նրա նվաճումները, քչերն են նայում հայելու մեջ ու տեսնում այդքան շատ ու այդքան գեղեցիկ գոլեր: Բայց նույնիսկ Իբրահիմովիչն ունի ֆուտբոլային իր կուռքին, որից ոգեշնչվում է:

«Միշտ ցանկացել եմ լինել, ինչպես Ռոնալդոն: Նա կարող էր անել շատ դժվար մի բան, բայց այն վերածել կախարդանքի: Նախկինում չկար նրա նման խաղացող ու չկա նաև հիմա», – խոստովանել էր Իբրան:

Իր քաղաքի ու ծննդավայրի մասին

Իբրահիմովիչը շվեդական Մալմյո քաղաքի համեստ՝ Ռոզենգարդ թաղամասից է, որը, սակայն, դուրս չի գալիս նրա սրտից:

«Դուք կարող եք ինչ-որ տղայի դուրս բերել Ռոզենգարդից, բայց Ռոզենգարդն այդ տղայի միջից՝ երբեք:»

Իր խաղաոճի մասին

Իբրահիմովիչն էսթետ ֆուտբոլիստ է: Նա բազմիցս է հայտարարել, որ նախընտրում է գեղեցկությունը պրագմատիկ ֆուտբոլից:

«Ֆուտբոլում ինձ ավելի շատ դուր է գալիս տեխնիկաս ցույց տալ, քան պարզապես անցնել մրցակիցներին: Գիտեմ՝ դա երբեմն դուր չի գալիս խաղընկերներիս, բայց առանց դրա ֆուտբոլը շատ ձանձրալի կլիներ»:

Միդոյի ու Վան դեր Վարտի հետ վեճի մասին

Իբրահիմովիչն իր կարիերայի առաջին քայլերը կատարել է «Այաքսում»: Բացի խփած գոլերը, շվեդ հարձակվողը հետաքրքիր պատմություն ունի Ամստերդամում: ՊՍՎ-ի հետ հանդիպման ժամանակ նրան փոխարինել է եգիպտացի հարձակվող Միդոն. փոխարինման պահին Զլատանը հրաժարվել է մեկնել ձեռքը խաղընկերոջը:

«Միդոն մտավ հանդերձարան ու ինձ սրիկա անվանեց: Ես նրան ասացի, որ միակ սրիկան, որ կար այդ պահին, ինքն է»:

Իբրահիմովիչը վիճել է նաև մյուս խաղընկերոջ՝ Ռաֆայել Վան դեր Վարտի հետ: Մարզման ժամանակ նա պատահաբար վնասվածք էր հասցրել հոլանդացուն, որից հետո վան դեր Վարտը դժգոհել էր իրենից, ինչին Զլատանը պատասխանել էր.

«Ես քեզ միտումնավոր չեմ վնասել, և դու դա գիտես: Եթե շարունակես խոսել, կփշրեմ 2 ոտքդ ու այս անգամ դա կլինի միտումնավոր»:

Իտալիայում իր կարիերայի մասին

Իբրայի հաջորդ կայարանը «Այաքսից» հետո «Յուվենտուսն» էր: Շվեդ հարձակվողը խոստովանում է, որ Թուրինում նա դարձավ իսկական ռմբարկու:

«Երբ եկա Թուրին, ես գոլային հոտառություն ընդհանրապես չունեի. նախընտրում էի գոլային փոխանցումներ կատարել: Կապելոն ինձ կանգնեցնում էր դարպասի դիմաց ու ստիպում էր օրական 50-100 հարված կատարել: Ես Իտալիայում «մարդասպան» դարձա»:

Գվարդիոլայի հետ ընդհարման մասին

Իբրահիմովիչի՝ «Բարսելոնայում» չստացված կարիերայի գլխավոր պատճառը Պեպ Գվարդիոլան է: Զլատանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այդ մասին:

«Բարսելոնայում» իմ առաջին 6 ամիսները հրաշալի էին, բայց հետո ամեն ինչ փոխվեց: Ինչ-որ բան պատահեց ու Գվարդիոլան ինձ հետ այլևս չխոսեց: Դա ինձ համար նորություն էր: Մինչև հիմա չգիտեմ՝ որն էր խնդիրը»:

Մի քանի խաղ պահեստայինների նստարանին անցկացնելով՝ Իբրան չի կարողացել զսպել իրեն ու պոռթկացել է մարզման ժամանակ:

«Դու կեղտոտ սրիկա ես, դու վախենում ես Մոուրինյոյից, գնա՛ գրողի ծոցը», – ասել էր Իբրան իսպանացուն:

Վերջերս տված հարցազրույցներից մեկում էլ Իբրահիմովիչը կրկին հիշել էր Գվարդիոլային:

«Միասին աշխատելուց հետո երբեք իրար չենք հանդիպել, և դա միայն իր մեղքով: Երբ նրա թիմի դեմ եմ խաղացել, նա խաղից հետո գնում էր հանդերձարան, թաքնվում սենյակում ու սպասում՝ մինչև որ անցնեմ: Նրա օգնականներից մեկն ասում էր նրան. «Կարող ես դուրս գալ, Իբրան արդեն գնացել է»: Չգիտեմ՝ որն է պատճառը: Հեռուստատեսությամբ միշտ իրեն համարձակ է ցույց տալիս, իսկ իրականում՝ թաքնվում է: Որպես մարզիչ ֆենոմեն է, բայց որպես տղամարդ…»:

Մոուրինյոյի մասին

Իբրահիմովիչի համար Մոուրինյոն Գվարդիոլայի հակապատկերն է: Պորտուգալացու հետ Զլատանն աշխատել է «Ինտերում» ու ՄՅՈւ-ում:

«Մոուրինյոն իմ նման է: Նա սիրում է նոր բաներ փորձել ու լինել համար մեկը: Ես նրա համար պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ ու մարդ սպանել: Մոուրինյոն միշտ գնում է նոր մարտահրավերների հետևից, իսկ Գվարդիոլան՝ փախչում դրանցից: Ժոզեն չի սիրում ինչ-որ դեր խաղալ, նա պետք է գլխավորը լինի»:

Թիմը, որտեղ Իբրան չէր ցանկանում խաղալ

Իբրահիմովիչը խոստովանել է, որ չէր ցանկանում ՊՍԺ տեղափոխվել, սակայն դա անխուսափելի է եղել:

«Ես Մինոյին ասացի, որ ՊՍԺ-ից բարձր աշխատավարձ պահանջի, որպեսզի նրանք հրաժարվեն ինձ գնելու մտքից: Սակայն հետո Ռայոլան զանգահարեց ինձ ու ասաց, որ նրանք համաձայնել են ու տրանսֆերն անխուսափելի է»:

Իբրան տեղափոխվեց ՊՍԺ և այնտեղ անցկացրած իր էտապում մի քանի արտահայտություններ թողեց՝ որպես ժառանգություն:

«Ֆրանսիան կեղտոտ երկիր է, որն արժանի չէ ՊՍԺ-ին»:

«Ֆրանսիայի առաջնությունից ոչ մի ֆուտբոլիստի չեմ ճանաչում, բայց նրանք բոլորը գիտեն՝ ով եմ ես»:

«Եթե Էյֆելյան աշտարակի փոխարեն իմ արձանը կանգնեցնեք, չեմ հեռանա Փարիզից»:

«Այստեղ եկա որպես արքա ու գնում եմ՝ ինչպես լեգենդ»:

Պրեմիեր լիգայի մասին

Իբրահիմովիչը ՊՍԺ-ում իր ժամանակն ավարտելուց հետո որոշեց ուժերը փորձել Պրեմիեր լիգայում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգլիայում նա նույնպես իր հետքը թողեց. «Յունայթեդում» իր առաջին մրցաշրջանում նա 28 գոլ խփեց:

«Ասում էին, որ շատ ծեր եմ Պրեմիեր լիգայի համար: Ես եկա ու այնպես արեցի, որ Պրեմիեր լիգան ծեր թվա բոլորիդ: Ես 35 տարեկան եմ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ես գայի 25 տարեկանում»:

Մեսի – Ռոնալդու հակամարտության մասին

Իբրահիմովիչն անդրադարձել է նաև Մեսի – Ռոնալդու դիմակայությանը, որտեղ նրա ընտրությունը շատ պարզ է:

«Ռոնալդուն բախտավոր տղա է: Նա միշտ ունի իր տեղն առաջին շարքի նստարանին ու մոտիկից է տեսնում՝ ինչպես է Մեսին ստանում մրցանակները»:

ՄԼՍ-ի մասին

Իր կարիերայի վերջնամասը՝ «Միլան» տեղափոխվելուց առաջ, Իբրան անցկացրեց ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիում», որտեղից հեռանալուց հետո նա չէր կարող իրեն հատուկ արտահայտություն չանել:

«Գելեքսիի» երկրպագուները ցանկանում էին Զլատանին, ես նրանց տվեցի Զլատանին: Պատմությունը շարունակվում է: Ես հիմա գնում եմ, դուք կրկին կարող եք բեյսբոլ դիտել»:

Այսպիսին է Զլատանը: Ներկայացնենք նաև այլ ուշագրավ արտահայտություններ, որոնք ֆուտբոլիստն արել է իր կարիերայի ընթացքում՝ իր մասին:

  • «Ես տիտղոսների կարիք չունեմ՝ ինձ լավագույնը համարելու համար»:
  • «Որքան ավելի մեծ եմ դառնում, այդքան ավելի լավն եմ դառնում, ինչպես՝ գինին»:
  • «Երբ դուք գնում եք ինձ, դուք գնում եք Ֆերարի»:
  • «Եթե երբեք չբավարարվելը խնդիր է, ապա ես ունեմ նման խնդիր»:
  • «Այն, ինչ անում է Ջոն Կարյուն ֆուտբոլի հետ, ես կարող եմ անել նարնջի հետ»:
  • «Անդադար ծիծաղում եմ կատարյալ լինելուս վրա»:
  • «Եթե ես թաեքվանդոյով զբաղվեի, հաստատ օլիմպիական չեմպիոն կդառնայի»:
  • «Ես մեծ սիրտ ունեմ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օդիոն Իգալոն կարող է հեռանալ «Յունայթեդից» այս շաբաթ

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել

«Ռասինգի» նախագահ. «Լաուտարոն շատ մոտ է «Բարսենոլա» տեղափոխությանը»

Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Անգլիա

Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների լավագույն տրանսֆերը՝ ըստ FourFourTwo-ի

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Արտուր Մելոն չի մարզվում հիմնական թիմի հետ

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

Ժորժինյոյի գործակալը չի բացառել ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխությունը

Կորոնավիրուսը խանգարում է «Բարսելոնային», որ ձեռք բերի Նեյմարին

Մեսին հայտարարել է, որ 2016 թվականին կարող էր հեռանալ «Բարսելոնայից»

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Յուվենտուսը» Պոգբայի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկում է 3 խաղացող

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

«Ինտերը» լավ պայմաններ է առաջարկում ուրուգվայցի հարձակվողի համար

Ֆաբրեգասն ասել է՝ ինչու է «Արսենալը» գերադասել «Մանչեսթեր Յունայթեդից»