«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը աջակցել է Ժոզե Մոուրինյոյին և խոստովանել, որ կարոտում է իր նախկին մարզչին ու «Մանչեսթեր Յունայթեդին»։
Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «կարմիր սատանաները» վատ են մեկնարկել Անգլիայի Պրեմիեր լիգայում և ներկայումս հավաքած 13 միավորով ընդամենը 8-րդն են։
«Կարծում եմ, որ նա ակումբի, թիմի համար հարմար մարզիչ է։ Մոուրինյոն ունակ է հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Բայց մարզիչը լավն է այնքան, որքան իր թիմը, այնպես որ, Ժոզեն չի կարող հրաշքներ գործել, եթե թիմը բարձրակարգ չէ»,-ասել է շվեդ ֆուտբոլիստը։
Ժոզե Մոուրինյոն կտրուկ է արձագանքել Պոլ Սքոուլզի քննադատությանը
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո