«Զզվելի իննյակը». Ինձագիից հետո «9» համարը «Միլանում» անիծել է 10 ֆուտբոլիստի - VNews
Բաժիններ

«Զզվելի իննյակը». Ինձագիից հետո «9» համարը «Միլանում» անիծել է 10 ֆուտբոլիստի

Untitled 1666 - «Զզվելի իննյակը». Ինձագիից հետո «9» համարը «Միլանում» անիծել է 10 ֆուտբոլիստի

Ամառային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում սպասվում են մի շարք հնչեղ տրանսֆերներ՝ չնայած հետկորոնավիրուսյան ճգնաժամի։ «Չելսին» պատրաստ է մի ուսապարկ փող ուղարկել Դորտմունդ՝ Հալանդի տրանսֆերը գնելու համար, Ֆլորենտինո Պերեսը թեպետ դաշտ է սարքում, բայց թաքուն (կամ գուցե ոչ թաքուն) երազում է Մբապեին իր թիմ բերելու մասին։ Բայց այնպես չէ, որ եղածների մեջ հիշատակման արժանի տրանսֆերներ չկան, օրինակ Դեպայի տրանսֆերը՝ «Բարսա»։

Այս շարքում իր ուրույն տեղն ունի Օլիվյե Ժիրուի տեղափոխությունը «Միլան»։ Ակնհայտորեն խաղային պրակտիկայի հետևից նորաձևության մայրաքաղաք «պոկված» ֆրանսիացին արդեն նոր թիմի համար բուժզննում է անցել, մասնակցել ֆոտոսեսիայի։ Վետերան գոլահարը փոխել է ոչ միայն աշխատանքային գրանցումը (Ժիրուն վերջին 10 տարին անցկացրել է Լոնդոնում), այլև խաղային համարը. նոր թիմում Ժիրուն իր ընտրությունը կատարել է հարձակվողի համար բնորոշ «9» համարի օգտին։

E6flTCDWUAQxRlv.0 960x640 - «Զզվելի իննյակը». Ինձագիից հետո «9» համարը «Միլանում» անիծել է 10 ֆուտբոլիստի

Երբ համացանցում հայտնվեց Ժիրուի «9» համարով մարզաշապիկի լուսանկարը, երկրպագուների քոմենթները չուշացան. «գրողի ծոցը թող գնա այդ «9» համարը», «իզուր ես վերցրել» ու նման բաներ։ Մի կողմից, ֆուտբոլի մեջ չխորացած երկրպագուի համար այս քոմենթները ոչինչ են, սակայն «Միլանի» իրական տիֆոզիները գիտեն՝ ինչ են ասում։ Շրջանառվում է միտք, այս թիմում «9» համարի մարզաշապիկն անիծված է։

2001 թվականի ամռանը «Միլանը» ձեռք բերեց Ֆիլիպո Ինձագիին, որը շարունակեց «Ոսկե գնդակի» դափնեկիրներ, Մարկո վան Բաստենի, Ժան-Պյեր Պապենի և Ջորջ Վեայի լավագույն ավանդույթներն ու 10 տարվա ընթացքում հիանալի ելույթ ունեցավ: Բազմաթիվ անգամներ դարձավ Իտալիայի չեմպիոն ու 2 անգամ գլխավերևում պահեց եվրոպական ֆուտբոլի «լոշտակ» գավաթը։ 2012 թվականին «Սուպեր Պիպոն» (կարդում ենք մաեստրո Սուրեն Բաղդասարյանի անկրկնելի ձայնով) գնաց թոշակի՝ իր «9» համարի շապիկը թողնելով «անտեր»։ Բոլոր նրանք, որոնք երբևէ կրել են այդ չարաբաստիկ շապիկը, ցույց են տվել շրիշակից էլ ցածր մակարդակի ֆուտբոլ։

Անշուշտ, 2010-ականների «Միլանը» մեղմ ասած, տրանսֆերային քաղաքականության էտալոններից չէ։ Քամուն տված հարյուրավոր միլիոն եվրոներ, չարդարացրած տրանսֆեր, ձախողված խաղացողներ։ Շատ են այն ֆուտբոլիստները, որոնք տապալվել են այլ խաղահամարներ կրելիս, սակայն «9»-ը լրիվ ուրիշ աշխարհ և ուրիշ ցավ է «ռոսոներիների» համար։

680954842.jpg.0 960x640 - «Զզվելի իննյակը». Ինձագիից հետո «9» համարը «Միլանում» անիծել է 10 ֆուտբոլիստի

  •  2018-ին, երբ Լեոնարդոն դեռ «Միլանի» սպորտային տնօրենն էր, Կժիշտոֆ Պյոնտեկի տրանսֆերի ժամանակ խոսեց «9» համարի կարևորության մասին. «Նա ցանկանում էր վերցնել «9» համարը, սակայն մեր կարծիքով դրա իրավունքը պետք է վաստակել»։ Պյոնտեկը նոր թիմում խփեց 9 գոլ ու, ըստ ակումբի ղեկավարության, ի վերջո, վաստակեց լեգենդար խաղահամարը կրելու իրավունքը։ Գուշակ պետք չէ լինել՝ հասկանալու համար ինչպես դասավորվեց լեհ հարձակվողի կարիերան. կես տարի անց նա տեղափոխվեց «Հերտա»։
  • Խաղահամարի փոփոխությունը սարսափելի հետևանքներ ունեցավ անվանի հարձակվող Ալեշանդրե Պատոյի համար։ Շևչենկոյի լեգենդար «7» համարից հետո բրազիլացին տենչում էր «9»-ի մասին։ Ինձագիից հետո համարն ազատ էր։ «Ռոսոներիների» ղեկավարությունը ընդառաջեց տաղանդավոր, սակայն բյուրեղապակյա հարձակվողին։ Պատոն ի վերջո, տանջվեց վնասվածքներից ու վերադարձավ հայրենիք («Կորինտիանս») բախտ որոնելու։
  • Այս տարիների ընթացքում «Միլանի» ղեկավարությունը գիտակցում էր, որ «9» համարի մարզաշապիկը պետք է բաժին հասնի այնպիսի ֆուտբոլիստի, որի երակներում գոլահար գիշատչի ԴՆԹ է։ Ֆերնանդո Տորեսն ու Գոնսալո Հիգուայինը հաստատ այդպիսի հարձակվողներ են։ Մատրին ու Դեստրոն զուտ կենտրոնական հարձակվող են, որոնց համապատասխանում է այդ խաղահամարը, «Մանջուկիչն» էլ գրեթե բոլոր տեղերում է խաղացել «9» համարով՝ թեև դիրքով քիչ էր համապատասխանում վերջին հարձակվողի կարգավիճակին։ Եթե չեք հիշում՝ որքան ժամանակ անցկացրին այս «հերոսները» «Միլանում», ասենք. կես տարի խաղացին ու գնացին։
  • Ժամանակին «Միլանը» «պայթեցրեց» տրանսֆերային պատուհանը՝ հայտարարելով Անդրե Սիլվայի տրանսֆերի մասին։ 17/18 մրցաշրջանից առաջ տաղանդավոր հարձակվողին «միլանցիները» հանձնեցին «9» համարի մարզաշապիկը ու ընկան կրակը։ Պորտուգալացի ֆուտբոլիստը դաշտ դուրս եկավ 24 անգամ և աչքի ընկավ միայն 2 անգամ։

Մեր ընտրանին

Կա ևս մեկ տխուր վիճկագրություն. վերջին անգամ «9» համարի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստը 10+ գոլ է խփել հեռավոր 2009 թվականին։ Իհարկե, խոսքը գնում է Ինձագիի մասին. «խաղից դուրս վիճակների վարպետն» այդ տարի դիպուկ կրակել է 13 անգամ։ Իհարկե, այս տարիների ընթացքում բազմաթիվ ֆուտբոլիստներ են եղել, որոնք 10+ գոլ են խփել։ Էլ-Շարավին, Պացինին, Իբրան, Բական, Մենեզը, Բալոտելին ու Կեսյեն ռմբարկու են եղել, սակայն «9» համարի շապիկը չեն կրել։

Մտավախություն կա, որ Օլիվյե Ժիրուն նույնպես կընկնի թակարդը։ 2015/2016 մրցաշրջանից Ժիրուն չի համարվել իր ակումբների հիմնական հարձակվողը։ Օրինակ, նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 17 անգամ և խփել է 4 գնդակ։ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում Ժիրուն 4 գոլ խփել է «Սևիլիայի» հետ խաղում, իսկ «Ատլետիկոյի» դարպասն ուղարկած գնդակը դարձել է հաղթական։

Եղել են, իհարկե, մրցաշրջաններ, երբ Ժիրուն փայլել է արդյունավետությամբ։ 2009-ից սկսած հարձակվողն աչքի է ընկել առնվազն 11 անգամ։ Այդ արդյունավետությունը ձգվել է 7 մրցաշրջան, սակայն դրանք վաղուց արդեն մնացել են անցյալում։ Դժվար է հավատալ, որ նա նոր թիմում կխփի գոնե 10 գոլ, քանի որ մի քանի ամսից Ժիրուն կդառնա 35 տարեկան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Միլանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վենեցիայի» դարպասը (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Միլան»՝ 1-1. թուրինյան ակումբը շարունակում է միավորներ կորցնել (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր

«Միլանի» առաջատարը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ խաղը

Դանիել Մալդինին իր նորամուտը նշեց «Միլանի» կազմում ՉԼ-ում

«Ռեալը» խաղավերջում 3 միավոր կորզեց «Ինտերից», «Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Միլան». Մեկնարկային կազմեր

Կլոպ. «Սովորաբար կենտրոնանում եմ իմ խաղացողների վրա, բայց այսօր բացառություն կանեմ»

«Լիվերպուլի» հետ խաղին «Միլանը» կլինի առանց առաջատարի

Կլոպ. «Նա այս խաղում երբևէ եղած լավագույն ֆուտբոլիստներից է»

Պիոլի. «Նրա ներսում հրդեհ է»

«Միլանը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Լացիոյի» դարպասը՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Բարսելոնան» հետաքրքրված է «Միլանի» ֆուտբոլիստով

Զլատան․ «Մեսին և Ռոնալդուն խաղային հատկանիշներով չեն գերազանցում ինձ»

«Մարադոնայի հետնորդը». ինչպես կոկաինը սպանեց ամենատաղանդավոր իտալացիներից մեկին

«Միլանի» պաշտպանը ցանկանում է հեռանալ թիմից