Logo

«Գահերի խաղի» պրիքվելը շարունակություն կունենա

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:01 / 16.05.2022Կինո
Գահերի խաղ-2

«Վիշապի տունը», որը հայտնի «Գահերի խաղը» սերիալի նախերգանքն է, կունենա երկրորդ սեզոն. սյուժեն գրվում է նախագծի առաջին մասի ստեղծմանը զուգահեռ, այս մասին գրում է Redanian Intelligence-ը։

HBO Max-ի բովանդակության ղեկավար Քեյսի Բլոյզն ավելի վաղ ասել էր, որ հնարավոր է երկրորդ եթերաշրջան լինի: 

Օրերս HBO հեռուստաալիքը թողարկել է «Վիշապի տունը» ֆիլմի թիզերը: Սերիալը հիմնված է Ջորջ Ռ. Մարտինի «Կրակ և արյուն» վեպի վրա։ Այն տեղի է ունենում «Գահերի խաղի» իրադարձություններից 200 տարի առաջ և պատմում է Թարգարիենի տան մասին, որը հանգեցրել է ներքին պատերազմների:

Փետրվարին ավարտվել են 10 էպիզոդներից բաղկացած առաջին եթերաշրջանի նկարահանումները։

Պրեմիերան կկայանա օգոստոսի 21-ին։