Logo

Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսին»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:37 / 02.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ռուս բիզնեսմեն Ռոման Աբրամովիչը որոշել է վաճառել «Չելսի» ֆուտբոլային ակումբը։

«Ես կցանկանայի անդրադառնալ վերջերս մամուլում տարածված շահարկումներին, կապված իմ՝ «Չելսին» ղեկավարելու հետ։ Ինչպես արդեն ավելի վաղ նշել եմ, ես միշտ որոշումներ կայացրել եմ՝ առաջնորդվելով ակումբի շահերով։ Այդ պատճառով էլ, ելնելով ստեղծված իրավիճակից, ես որոշում եմ կայացրել վաճառել ակումբը, քանի որ կարծում եմ՝ դա ավելի համապատասխան է ակումբի շահերին։

Խնդրում եմ հասկանալ, որ այս որոշումն ինձ անհավանական բարդ է տրվել և ցավալի է, որ այս կերպ եմ հրաժեշտ տալիս ակումբին, սակայն իրոք կարծում եմ, որ «Չելսիի» համար սա լավագույն տարբերակն է։ Վաճառքը չի լինի արագացված կերպով, բայց գործընթացը կիրագործվի պատշաճ կերպով»,- ասել է Աբրամովիչը՝ «կապույտների» մամուլի ասուլիսի ժամանակ։

Աբրամովիչը «Չելսին» ղեկավարում է 2003 թվականից։ Այդ ժամանակահատվածում «կապույտները» 4 անգամ նվաճել են Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 2-ական անգամ հաղթել Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան, հաղթել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 5 անգամ նվաճել Անգլիայի գավաթը, երեք անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթն ու երկու անգամ՝ Անգլիայի սուպերգավաթը։

Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել էր, որ Աբրամովիչը գործարքից ցանկանում է 4.2 մլրդ եվրո վաստակել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա