Logo

Ագուերո. «Մինչև հիմա «Բարսելոնայի» չատում կամ, չգիտեմ՝ ինչու դեռ չեն հեռացրել ինձ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:00 / 20.02.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» 33-ամյա նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն, որը սրտի խնդիրների պատճառներով ավարտել է կարիերան, պատմել է՝ ինչպես է կատալոնական ակումբ տեղափոխվելու որոշում կայացրել։

«Ես չէի կարող հրաժարվել «Բարսելոնայի» առաջարկից։ Շատ էի ցանկանում Լեոյի կողքին խաղալ, հարցը գումարը չէր։ Մենք պարտվեցինք «Ռեալին», բայց ես ուրախ եմ, որ գրավեցի նրանց դարպասը՝ խփելով կարիերայիս վերջին գոլը։ 

Ես մինչև հիմա «Բարսելոնայի» չատում կամ, չգիտեմ՝ ինչու դեռ չեն հեռացրել ինձ»,- Ագուերոյի խոսքն է հաղորդում իսպանական Marca պարբերականը։

Ավելի վաղ Սերխիո Ագուերոն հայտարարել էր, որ ծրագրում է մարզչական կարիերա սկսել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա