Logo

«Ավելի հեշտ խաղ էինք սպասում». Ալբերտ Թադևոսյան

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
23:19 / 30.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը VNews-ի հետ զրույցում խոստովանել է, որ Եվրոպայի փոքր երկրների առաջնության ընթացիկ մրցաշրջանում հավաքականի երկրորդ խաղում Սան Մարինոյի ընտրանուց նման պայքար չէր սպասում:

«Եթե անկեղծ, ավելի հեշտ խաղ էինք սպասում: Ես ակնկալում էի, որ Սան Մարինոն մեզ համար առանձնակի խնդիրներ չի ստեղծի: Բայց ինչպես փորձը ցույց տվեց, եղավ ճիշտ հակառակը: Պետք է արժանին մատուցել նրանց: Նրանք մինչև վերջ պայքարեցին, շատ հաջող նետումներ էին կատարում:

Իհարկե, պատրաստվել էինք 100 տոկոսով: Շատ վրիպումներ ունեցանք, ես՝ նույնպես. 3-միավորանոց նետումներս հաճախ նպատակին չէին հասնում: Խաղի ելքը հաջողվեց վճռել միայն վերջին քառորդում՝ վերջին 5 րոպեներին: Շատ համառ պայքար էր, բայց, փա՜ռք Աստծո, խաղը հասցրինք տրամաբանական ավարտին: Լավ է, որ վերջում չթուլացրինք խաղը պաշտպանությունում ու հաջող նետումներ կատարեցինք»,- VNews-ի հետ զրույցում խաղն ամփոփեց Թադևոսյանը:

Հիշեցնենք՝ Ռեքս Քալամյանի գլխավորած տղաները Սան Մարինոյի հավաքականին հաղթեցին 78-66 հաշվով և դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ: Այս փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա վաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա