Logo

Անչելոտին հաստատել է՝ «Ռեալը» լուրջ կորուստ ունի «Սիթիի» դեմ խաղին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:27 / 03.05.2022ՍՊՈՐՏ
Անչելոտի-Դավիդ Ալաբա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան բաց կթողնի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպումը՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Ալաբան թիմերի միջև Անգլիայում կայացած դիմակայության առաջին խաղի 2-րդ կեսի մեկնարկից առաջ հարկադրված փոխարինվել էր:

Հիշեցնենք՝ թիմերի միջև դիմակայության առաջին խաղում անգլիական թիմը հաղթել է 4:3 հաշվով: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայանալիք պատասխան մրցավեճը նույնպես կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Թարմացում, 03.05.2022թ., 17:04

Մադրիդի «Ռեալը» քիչ առաջ ներկայացրել է թիմի հայտացուցակը. Ալաբան հայտավորված է խաղին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա