Logo

Անչելոտին՝ Բենզեմա-Մբապե-Հալանդ հնարավոր հարձակման եռյակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:51 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Բենզեմա-Մբապե-Հալանդ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի առաջատարի՝ ֆրասիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին՝ պատասխանելով մի քանի հետաքրքիր հարցերի:

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում 34-ամյա ֆրանսիացին 3 գնդակ է ուղարկել Լոնդոնի «Չելսիի» դարպասը (3:1): Սա նրա երկրորդ անընդմեջ հեթ-տրիկն է մրցաշարում. մինչև այդ Կարիմը 3 գնդակ էր ուղարկել ՊՍԺ-ի դարպասը Մադրիդում (3:1):

ԲԵՆԶԵՄԱՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԹԻՄԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նա երկար կարիերա ունի և շարունակում է առաջադիմել, զարգանալ։

Բենզեման կատարելագործվել է խաղադաշտում և դրանից դուրս՝ որպես թիմի առաջատար:

Նա միշտ լավ խաղացող է եղել, բայց հիմա դարձել է առաջատարը»։

ԲԵՆԶԵՄԱ-ՄԲԱՊԵ-ՀԱԼԱՆԴ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՌՅԱԿԻ ՄԱՍԻՆ

«Նրա տարիքը ոչինչ չի փոխում. ապագայում նա կմնա թիմի ամենակարևոր խաղացողներից մեկը՝ անկախ նրանից, թե ով կլինի նրա գործընկերը հարձակման գծում»։

ԲԵՆԶԵՄԱՅԻՆ ՄԱՐԿՈ ՎԱՆ ԲԱՍՏԵՆԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շատ դժվար է համեմատել տարբեր դարաշրջանների խաղացողներին: Կարծում եմ՝ Կարիմն ուրախ կլիներ համեմատվել Մարկոյի հետ, իսկ Մարկոն՝ Կարիմի հետ»,- Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը ցանկանում է «Ռեալում» խաղալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ:

ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն դեռս վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ: Նրա՝ փարիզյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի ամռանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա