Logo

Անրին՝ «Ոսկե գնդակի» մասին. «Դադարեցրե՛ք քվեարկությունը. նա արդեն հաղթել է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:00 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ» - «Ռեալ» (0-1) հանդիպումից հետո վստահություն է հայտնել, որ մադրիդյան ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը»։

«Ցանկանում եմ որոշ բաներ ասել France Football-ին ու բոլոր նրանց, որոնք քվեարկում են։ Դադարեցրե՛ք քվեարկությունը. Բենզեման արդեն հաղթել է»,- Անրիի խոսքն է հաղորդում CBS Sports-ը։

Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի արդյունքներով Բենզեման դարձավ լավագույն ռմբարկուն՝ 12 խաղում խփելով 15 գոլ, կատարելով 2 ասիստ։

Բենզեմա. «Չեմպիոնների լիգայում մեր ամենադժվար հաղթանակն էր. հաջողությունն այստեղ ոչ մի կապ չունի»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա