Logo

«Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:25 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ռոմերսիո Պերեյրա

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել է բրազիլացի կենտրոնական պաշտպան Ռոմերսիո Պերեյրան՝ հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

 ROMERCIO PEREIRA

24-ամյա ֆուտբոլիստը մինչև հայկական ակումբին միանալը հանդես է եկել Բրազիլիայի Սերիա Բ-ն ներկայացնող «Ռեմո» ակումբում: Պերեյրան ժամանակին հանդես է եկել նաև Բրազիլիայի Սերիա Ա-ն ներկայացնող «Կուրիտիբա» և «Գուարանի» ակումբներում:

Հավելենք՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգան կշարունակվի փետրվարի 19-ին: Նույն օրն «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Արարատին»:

«Երբեմն կապերը գումարից կարևոր են». Ինչպես է «Արարատ-Արմենիան» տրանսֆերներ կատարում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա