Logo

Զախարյան. «Այդ իրադարձությունը, հավանաբար, իմ կարիերայի ամենադժվար պահն էր»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:11 / 23.03.2022ՍՊՈՐՏ
Արսեն Զախարյան -Նորամուտ

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հիշել է իր նորամուտը Ռուսաստանի հավաքականում և մոսկովյան ակումբում, ինչպես նաև խոսել է Եվրոպայի առաջնությունը բաց թողնելու զգացողությունների մասին։

«Իմ նորամուտը ոգեշնչող ստացվեց: Հիանալի է, երբ քեզ թիմում տեղ են վստահում: Սա հավաստում է, որ ես հնարավորություն եմ վաստակել իմ աշխատանքով մարզումների ժամանակ: Կարող եմ ասել, որ դա ինձ ոգեշնչեց:

«Դինամոյի» կազմում առաջին խաղից առաջ շատ անհանգստացած էի: Խաղից առաջ՝ զբոսնելիս, մարզիչն ինձ նախապես ասաց, որ ես լինելու եմ հիմնական կազմում։

Հուզմունք կար, բայց գնդակին առաջին իսկ հպումից հետո բոլոր զգացողությունները հեռացան։ Հավաքականում ես համեմատաբար ավելի քիչ էի անհանգստանում։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ ես արդեն սովոր էի մեծ ֆուտբոլին։

Եվրոպայի առաջնությունը բաց թողնելը, հավանաբար, իմ կարիերայի ամենադժվար պահն էր։ Փա՛ռք Աստծո, ոչ մի վնասվածք, ոչ մի խնդիր չունեմ:

Հույս ունեի, որ կխաղամ ԵԱ-ում, պատրաստվում էի, բայց հանկարծ հիվանդացա կոկորդի ցավով։ Այդպես էլ է լինում, ցավոք,»,- Զախարյանի խոսքն է մեջբերում «Դինամոյի» մամուլի ծառայությունը:

Goal-ը Զախարյանին հանել է աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողների ցանկից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա