Logo

Արթուր Ալեքսանյանի հրաշալի հաղթանակն ու եզրափակիչի ուղեգիրը

20:21 / 22.04.2023Ըմբշամարտ
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչում տպավորիչ հաղթանակ տարավ ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

Ալեքսանյանը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթեց չեխ Արթուր Օմարովին: Քառորդ եզրափակիչում նա 7-4 հաշվով հաղթել էր հունգարացի Տամաս Լևային: 1/8 եզրափակիչում՝ մեկնարկային գոտեմարտում, Արթուրը 3-1 հաշվով հաղթել էր վրացի Ռոբերտ Կոբլիաշվիլիին:

Եվրոպայի առաջնության ոսկե մեդալն Արթուր Ալեքսանյանը կվիճարկի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ:

Գևորգ Ղարիբյանը (60 կգ) 1/8 եզրափակիչում 9-1 հաշվով հաղթել էր դանիացի Նիկոլայ Մոհամադիին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Այդ փուլում Ղարիբյանի մրցակից, լիտվացի Ջուստաս Պետրավիսիուսը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից, և հայ ըմբիշը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որում 1-2 հաշվով պարտվել է Բուլղարիայի ներկայացուցիչ Էդմոն Նազարյանին: Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Սամվել Գրիգորյանը (82 կգ) 1/8 եզրափակիչում մեկնարկել էր հաղթանակով՝ 6-1 հաշվով առավելության հասնելով Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուս Մուկուբուի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում Գրիգորյանը 2-3 հաշվով զիջել էր Ռաֆիգ Հուսեյնովին: 

Շանթ Խաչատրյանը (72 կգ) նախ՝ որակավորման փուլում 9-3 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեին, ապա՝ 1/8 եզրափակիչում 9-4 հաշվով մոլդովացի Վալենտին Պետիչին, սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 3-4 հաշվով պարտվել է սերբ Ալի Արսալանին:

Սլավիկ Գալստյանը (67 կգ) որակավորման փուլում 2-3 հաշվով պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող հայ ըմբիշ Տիգրան Գալուստյանին։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երեքը երեկոյան մրցահերթում կգոտեմարտեն մեդալների համար։  Մալխաս Ամոյանը (77 կգ) ոսկե մեդալը կվիճարկի սերբ Վիկտոր Նեմեսի հետ՝ փորձելով երկրորդ տարին անընդմեջ դառնալ Եվրոպայի չեմպիոն, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար։

ԵԱ-ի մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս 2 ըմբիշներ Վիգեն Նազարյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) պարտություն էին կրել ու ավարտել ելույթները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա