Logo

«Ավատար 2»-ի թրեյլերը 1 օրում ունեցել է ռեկորդային 148 մլն դիտում

Հեղինակ
Աննա Անտոնյան
11:09 / 12.05.2022Կինո
Avatar: The Way of Water

«Avatar: The Way of Water» («Ավատար. Ջրի ճանապարհը») գիտաֆանտաստիկ ֆիլմի դեբյուտային թրեյլերի թողարկման հենց առաջին օրը տեսանյութն ունեցել է ռեկորդային 148,6 միլիոն դիտում, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Պաշտոնապես տեսանյութը հրապարակվել է տեսահոսթինգային կայքերում երկուշաբթի՝ մայիսի 9-ին: Մինչ այդ, «Ավատար 2»-ի թիզերը ցուցադրվել էր կինոթատրոններում «Doctor Strange. In the Multiverse of Madness» ֆիլմի ցուցադրությունից առաջ։

«Avatar: The Way of Water» ֆիլմի սյուժեն նվիրված է առաջին մասի եզրափակիչից մի քանի տարի անց տեղի ունեցող իրադարձություններին։ Ֆիլմը կպատմի Պանդորա մոլորակի վրա ապրող Ջեյքի, Նեյտիրիի և նրանց երեխաների մասին...

Օրիգինալ «Ավատարը» թողարկվել է 13 տարի առաջ, այն դարձել է կինոյի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմերից։

«Avatar: The Way of Water»-ի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերի 14-ին։ Ծրագրվում են ևս երեք ֆիլմեր, որոնց մի մասն արդեն նկարահանված է։

 

Կարող եք կարդալ նաև՝

«Ջրի ճանապարհը»․ ներկայացվել է «Ավատար 2»-ի թրեյլերը

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա