Logo

«Ռեալի» լեգենդի հարազատ ակումբը կմրցի «Բարսելոնայի» հետ Գամպերի գավաթում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:03 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

Գամպերի գավաթի 2022 թվականի խաղարկությունում «Բարսելոնան» մրցելու է «Պումաս» ակումբի հետ՝ հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

«Կապտանռնագույնների» կանանց թիմի մրցակիցն էլ «Մոնպելյեն» է:

«Պումասը» մեքսիկական թիմ է, որը հիմնադրվել է 1954 թվականին: Այս թիմում է իր ֆուտբոլային կարիերան սկսել «Ռեալի» լեգենդ Ուգո Սանչեսը:

Ի սկզբանե Գամպերի գավաթում «Բարսելոնան» պետք է մրցեր «Ռոմայի հետ, սակայն «ջալոռոսիները» չեղարկել էին իրենց մասնակցությունը:

«Բարսելոնա» - «Պումաս» խաղը կայանալու է օգոստոսի 7-ին՝ ժամը 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա