Logo

ՉԼ. Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
04:23 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն խաղացող՝ հաղորդում է «Արքայական ակումբի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում նվազագույն հաշվով հաղթել է «Լիվերպուլին»՝ իր պատմության մեջ 14-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը:

Բելգիացի դարպասապահը կատարել է 9 սեյվ:

Հատկանշական է, որ «Լիվերպուլը» եզրափակիչում կատարել է 23 հարված, որոնցից 9-ը՝ դարպասին: «Արքայական ակումբն» ընդամենը 3 հարված է կատարել, միակ դիպուկ հարվածն ավարտվել է դարպասի հաղթական գրավմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա