Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատի» և «Ալաշկերտի» մրցակիցները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:29 / 14.06.2022Հայկական ֆուտբոլ
Արարատ-Ալաշկերտ

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

«Արարատին» մրցակից բաժին հասավ հյուսիսմակեդոնական «Շկենդիան» (պատասխան հանդիպումը տեղի կունենա Երևանում), իսկ «Ալաշկերտին»՝ Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսը» (առաջին հանդիպումը կկայանա Երևանում): Առաջին խաղերը տեղի կունենան հուլիսի 7-ին, պատասխանները՝ հուլիսի 14-ին:

Նշենք՝ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի որակավորման 2-րդ փուլից:

«Փյունիկի» մրցակիցը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա