Logo

Դե Բրույնե. «Մենք շատ լավ խաղացինք և պետք է ավելի շատ գոլ խփեինք»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:20 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ամփոփել է ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայացած խաղը (2-2):

«Դժվար էր։ Անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք փայլուն խաղացինք։ Մենք շատ լավ խաղացինք և պետք է ավելի շատ գոլ խփեինք։ Հիանալի հանդիպում էր։ Մենք առաջին խաղակեսում պետք է ավելի շատ գոլ խփեինք, բայց ամեն դեպքում ընդմիջումից առաջ հաշվի մեջ առջևում էինք։

Հիասթափեցնող էր երկրորդ խաղակեսի սկիզբը, բայց մենք հիանալի խաղացինք ու հաղթանակի համար բավականաչափ պահեր ստեղծեցինք։ Մենք տիրում էինք նախաձեռնությունն ու հենց այսպես պետք է խաղանք մինչև մրցաշրջանի ավարտը։

Գիտեմ, որ մարդիկ խոսում էին, որ այս խաղի հաղթողը կնվաճի ԱՊԼ-ի տիտղոսը, բայց երկու թիմերի գրաֆիկն էլ բավականին լարված է մնացած բոլոր հանդիպումները հաղթելու համար։ Ամեն դեպքում մենք կփորձենք»,- բելգիացու խոսքն է հաղորդում Sky Sports-ը։

Գվարդիոլա. «Հաճույք է «Լիվերպուլի» խաղին հետևելը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա