Logo

Գվարդիոլա. «Հաճույք է «Լիվերպուլի» խաղին հետևելը»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:10 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ կայացած խաղը (2-2):

«Այս հանդիպումը ԱՊԼ-ի հիանալի գովազդ է։ Երկու թիմերն էլ փորձում էին հաղթանակի հասնել։ Հաճույք է «Լիվերպուլի» խաղին հետևելը։ Ես անչափ հպարտանում եմ իմ թիմով։

Երկու թիմերն էլ գիտեն, որ առաջնության ավարտին 7 հանդիպում է մնացել, պետք է հաղթել բոլոր խաղերում, հակառակ դեպքում ամեն ինչ կորած է։ Մենք կփորձենք պայքարել տիտղոսի համար»,- մարզչի խոսքն է հաղորդում BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» 74 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիվերպուլը» 73 միավորով 2-րդն է։

Դե Բրույնե. «Մենք շատ լավ խաղացինք և պետք է ավելի շատ գոլ խփեինք»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա