Logo

ԵԱ. Արման Ավագյանը պարտվեց կիսաեզրափակիչում

21:55 / 17.04.2023Ըմբշամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը (79 կգ) պարտվեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում ու կպայքարի բրոնզե մեդալի համար:

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը լարված պայքարում 10-12 հաշվով պարտվեց Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին:

Ապրիլի 18-ին Ավագյանը բրոնզե մեդալը կվիճարկի Գաբրիել Իգլեսիաս Ռամոս (Իսպանիա) - Ահմադ Մագոմեդով (Հյուսիսային Մակեդոնիա) գոտեմարտի հաղթողի հետ։

Արման Ավագյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5-1 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Միհաիլ Գերգիևին, իսկ քառորդ եզրափակիչում նույն հաշվով առավելության էր հասել ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ:

Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել Վազգեն Թևանյանը (65 կգ):

Առաջին օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։ 

1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։ 

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 18-ին։

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա