Logo

ԵԱ. Վազգեն Թևանյանը վստահ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

20:36 / 17.04.2023Ըմբշամարտ
null

Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս եկավ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ ապրիլի 18-ին կգոտեմարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմի հետ:

Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 12-4 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Էրիկ Առուշանյանին:

Վազգեն Թևանյանը պայքարը սկսել էր  1/8 եզրափակիչից՝ 10-0 հաշվով պարտության մատնելով Իսրայելը ներկայացնող Ջոշուա Սթյուարտին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4-1 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Ալի Ռահիմեադայի նկատմամբ:

Եզրափակիչում Վազգեն Թևանյանի մրցակից Միկյայ Սալիմ Նաիմը  նույնպես մեկնարկել է 1/8 եզրափակիչից՝ 10-3 հաշվով առավելության հասնելով շվեյցարացի Նինո Լեուտերտի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում բուլղարացին 6-2 հաշվով հաղթել է վրացի Էդեմի Բոլկվաձեին, իսկ կիսաեզրափակիում՝ ռումինացի Ստեֆան Իոնուտ Կոմանին (7-0):

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև Արման Ավագյանը (79 կգ): Առաջին օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։ 

1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։ 

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր են մեկնել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 18-ին։

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա