Logo

Երևանյան ԵԱ-ի լավագույն ծանրորդները

20:03 / 25.04.2023Ծանրամարտ
null

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության լավագույն տղամարդ և կին ծանրորդները հայտնի են:

Մրցաշարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ լավագույն տղամարդ ծանրորդ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն հռչակված Կառլոս Նասարը (89 կգ): 18-ամյա բուլղարացին աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ էր սահմանել հրում վարժությունում՝ բարձրացնելով 221 կգ:

Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 374 կգ (178+196) արդյունքով դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն:

«Լավագույն կին ծանրորդ» մրցանակին արժանացել է Եվրոպայի չեմպիոն հռչակված ուկրաինացի Կամիլա Կոնոտոպը (59 կգ):

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդհանուր մեդալային հաշվարկում (պոկում, հրում, երկամարտ) 36 մեդալով գրավել էր առաջին տեղը:

Տղամարդկանց պայքարում Եվրոպայի չեմպիոն էին դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (92 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ)։ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Արա Աղանյանը (92 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ:

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում Տաթև Հակոբյանը (76 կգ) դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Իզաբելա Յայլյանը (55 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանն (87 կգ) արժանցել էին բրոնզ մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա