Logo

Էրիկ Փիլոյան. «Հավաքականում խաղալն ինձ կօգնի հետագայում» (տեսանյութ)

17:09 / 30.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշելու մասին:

«Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ ազգային հավաքականում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Ցանկանում էինք հաղթել, բայց ոչ-ոքի գրանցեցինք: Շնորհակալություն բոլորին, որ ինձ աջակցեցին:

Այժմ լավ մարզավիճակում եմ, հավաքականում մարզվեցի և խաղացի շատ փորձառու ֆուտբոլիստների հետ, դա ինձ կօգնի հետագայում: Առաջնության մնացած հանդիպումներին մոտենալու ենք եզրափակիչի նման: Թիմում չկան առաջին և երկրորդ կազմեր, բոլորս էլ պատրաստ ենք ցանկացած պահի դուրս գալ խաղադաշտ»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Էրիկ Փիլոյանը Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղը սկսել էր մեկնարկային կազմում, իսկ ընդմիջմանը նրան փոխարինել էր «Կրասնոդարի» երիտասարդական թիմի պաշտպան Գեորգի Հարությոնյանը:

Հայաստանի հավաքականը Կիպրոսի թիմի դեմ երևանյան խաղն ավարտել էր մարտական ոչ-ոքի՝ 2-2: Մյունխենի «Բավարիայի» երիտասարդական թիմի 19-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նորամուտի խաղում դարձավ դուբլի հեղինակ:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրում հյուրընկալվելով Ուելսի հավաքականին:

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Վահան Բիչախչյան. «Հաշիվը չի արտացոլում խաղը» (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նորեկների հարցազրույցը Vivaro Media-ին (տեսանյութ)

Հրանտ-Լեոն Ռանոսի փառահեղ նորամուտը Հայաստանի հավաքականում

9 խաղ առանց հաղթանակի, ևս 4 նորեկ հավաքականում. Հայաստան - Կիպրոս խաղը՝ 10 փաստով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա