Logo

Fastex ՀՊԼ. «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»

22:00 / 02.05.2023Ֆուտբոլ
Փյունիկ-Շիրակ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» Գյումրիի քաղաքային մարզադաշտում հյուրընկալվեց «Շիրակին» ու վստահ հաղթանակ տարավ 4-0 հաշվով:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի կազմում մեկական գոլ խփեցին նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, առաջնության լավագույն ռմբարկու, բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, բրազիլացի պաշտպան Խամես Սանթոսը և հյուսիսմակեդոնացի կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին:

26-ամյա Յուրիչիչը 16 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ Երկրորդ տեղում գտնվող Օտուբանջոն հետ է 3 գոլ։

«Շիրակը» 45-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով, կարմիր քարտ էր ստացել կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը:

«Փյունիկը» 67 միավորով երկրորդն է և երեք միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»: «Շիրակը» 32 միավորով 6-րդն է:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 0-4

Լուկա Յուրիչիչ, 45+3 (11մ), Յուսուֆ Օտուբանջո, 61, Խամես Սանթոս, 63, Ստեֆան Սպիրովսկի, 90+1

Հեռացում՝ Ռաֆիկ Միսակյան, 45 («Շիրակ»)

Fastex ՀՊԼ. 30-րդ տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա