Logo

Գվարդիոլա. «Նրանք կտուգանվեն, որովհետև ինձ չէին հրավիրել»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:57 / 08.02.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Ջեկ Գրիլիշի, Կայ Ուոկերի և Ռիադ Մահրեզի վարքագծին:

Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է՝ ինչպես են ֆուտբոլիստները ցանկանում մտնել Մանչեսթերի ակումբներից մեկը, սակայն անվտանգության աշխատակիցները  թույլ չեն տալիս:

«Շատ հիասթափված եմ, քանի որ նրանք ինձ չեն հրավիրել: Հաջորդ անգամ, հույս ունեմ, ինձ նույնպես կկանչեն: Այլ տեսանյութերից երևում է, որ ոչ մի դատապարտելի բան չեն անում, միասին ճաշում և ժամանակ են անցկացնում, սակայն նրանք կտուգանվեն՝ ինձ չհրավիրելու համար»:

Հավելենք, որ «քաղաքաբնակները» միանձնյա գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա