Logo

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականի նախնական կազմը և Փաշիկ Ալավերդյանի մեկնաբանությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:40 / 31.03.2022Ծանրամարտ
Բացառիկ
Ծանրամարտի ԵԱ - նախնական հայտ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է մայիսի 28-ից հունիսի 5-ն Ալբանիայում կայանալիք աշխարհամասի կանանց և տղամարդկանց հերթական առաջնությանը մասնակցել պատրաստվող երկրների հավաքականների նախնական հայտերը։

Կանանց մրցումների 87 կգ քաշային կարգում հայտավորված է Եվրոպայի 2007 թվականի չեմպիոնուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, որը, հավանաբար, մրցահարթակ կվերադառնա շուրջ եռամյա ընդմիջումից հետո։

Նրանից բացի, կանանց պայքարին կմասնակցի հայաստանցի ևս 2 մարզուհի՝ Իզաբելա Յայլյանը (59 կգ) և Տաթև Հակոբյանը (81 կգ)։

Տղամարդկանց առաջնության հավանական մասնակիցների թվում նշված է մեր ընտրանու 12 մարզիկ՝ Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ-ից բարձր)։

Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, մեկնաբանելով հայտացուցակը, VNews-ին հայտնեց, որ առայժմ հարցականով է պարուրված առաջնությանն Արմեն Գրիգորյանի, Արսեն և Սիմոն Մարտիրոսյանների մասնակցությունը։

Ավելի վաղ նա VNews-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնությանը նախատեսում է ուղեկցել 9-10 ծանրորդի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա