Logo

Calciomercato. Մխիթարյանն ապագայի վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:16 / 15.02.2022ՍՊՈՐՏ
Mkhitaryan

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամռանը կհեռանա իտալական «Ռոմայից»՝ հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրը հայտնում է, որ չնայած «Սասուոլոյի» դեմ խաղից (2:2) հետո Ժոզե Մոուրինյոյի գովասանքին, հայ կիսապաշտպանը ցանկանում է պայմանագրի ժամկետը լրանալուց հետո լքել հռոմեական ակումբը:

Հենրիխի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին:

Հավելենք՝ 33-ամյա հայ կիսապաշտպանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 խաղի՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա