Logo

Մոուրինյո. «Մխիթարյանը «Ռոմայի» կարևորագույն ֆուտբոլիստն է»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
13:42 / 14.02.2022ՍՊՈՐՏ
Մոուրինյո-Մխիթարյան

Ա Սերիայի հերթական տուրում «Սասուոլոյի» հետ գոլառատ ոչ-ոքիից (2-2) հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի կիսապաշտպան և Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Կարծում եմ՝ Հենրիխ Մխիթարյանի ադապտացիան իսկապես լավն է, քանի որ ակնհայտորեն նա ռեգիստա(ստեղծագործ ֆուտբոլիստ, որ խաղում է պաշտպանության առջևում, հիմնականում՝ կենտրոնում՝ կազմակերպելով թիմի գրոհները, փորձելով առավել հաճախ տիրել գնդակին-խմբ.) չէ կամ ֆուտբոլիստ, որ խաղում է պաշտպանության առջևում:

Նա այդպիսի խաղացող չէ, բայց մեր կազմում եղած բոլոր ֆուտբոլիստների շրջանում նա, թերևս, ամենաշատ պահանջվող որակներն ունեցողն է շարժումների մասին մտածելու, գնդակն օգտագործելու ու տարածություն գտնելու առումով: 

Նա ինձ կերպարանափոխված է թվում: Կարծում եմ՝ հենց դրա համար նա այս պահին թիմի կարևորագույն ֆուտբոլիստն է»,- «Ռոմայի» պաշտոնական կայքը մեջբերում է Մոուրինյոյի խոսքը:

Հիշեցնենք՝ «Սասուոլոյի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Հայաստանի հավաքականի ավագն անցկացրեց ամբողջական հանդիպում: Մխիթարյանի վիճակագրությունը տեսնելու համար սեղմեք այստեղ:

Ժոզե Մոուրինյո. «Դա չէի ուզում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա