Logo

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Նապոլիի» դեմ խաղը

12:30 / 17.05.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» դեմ Ա Սերիայի 36-րդ տուրի խաղը, հայտնում է La Gazetta dello Sport-ը:

«Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման 44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագը վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ Մխիթարյանի վերականգնման ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ։

«Նապոլի» - «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 21-ին։

Հիշեցնենք, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայում հաղթահարել է «Միլանի» արգելքը (2-0, 1-0) և եզրափակիչում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» դիմակայության հաղթողի հետ: Այս թիմերն առաջին խաղն ավարտել էին 1-1 հաշվով, պատասխան մրցավեճը տեղի կունենա մայիսի 17-ին Անգլիայում:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական ստադիոնում: Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը հնարավորություն ունի խաղալու գլխավոր եվրագավաթի եզրափակիչում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա