Logo

ՉԼ. Մխիթարյանը վնասվածք ստացավ, միլանյան դերբիի առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին

23:49 / 16.05.2023Ֆուտբոլ
Հենրիխ Մխիթարյան-788

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղի առաջին խաղակեսում։

44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագը փոխարինվեց մկանային վնասվածքի պատճառով։ Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը:

Առաջին խաղակեսն անցավ գրեթե հավասար պայքարում և ավարտվեց 0-0 հաշվով: «Ինտերի» ֆուտբոլիստները կատարեցին 7 հարված, որից մեկն էր դիպուկ: «Միլանի» ֆուտբոլիստները կատարեցին չորս հարված, կրկին մեկն էր դիպուկ: «Միլանն» առաջին խաղակեսի 54 տոկոս ժամանակահատվածում վերահսկում էր գնդակը:

Հիշեցնենք, որ «Ինտերը» դիմակայության առաջին մրցավեճում հաղթել էր 2-0 հաշվով, 34-ամյա Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ: Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա