Logo

Ըմբշամարտի ԵԱ. Հրայր Ալիխանյանը հասավ կիսաեզրափակիչ

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:54 / 29.03.2022Ըմբշամարտ
Հրայր Ալիխանյան-ԵԱ

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը երկրորդ հաղթանակը տարավ Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Քառորդ եզրափակիչում նա 3։0 հաշվով պարտության մատնեց Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովին։ Մեկնարկային փուլում Ալիխանյանին առաջխաղացման իրավունքը զիջել էր Սերբիայից հանդես եկող Խետիկ Ցաբոլովը, որը վնասվածքի պատճառով չէր կարողացել ավարտին հասցնել գոտեմարտը։ Հանդիպման ընդհատման պահին հայ մարզիկը հաղթում էր 4։0 հաշվով։ Մեր հայրենակցի հաջորդ մրցակիցը լինելու է իտալացի Ֆրանկ Չամիզո Մարկեսը։

Այսօր կիսաեզրափակիչ է անցել նաև Արսեն Հարությունյանը (61 կգ)։

Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում չեմպիոնի տիտղոսն է վիճարկելու վրացի Զուրաբի Յակոբիշվիլիի հետ։ Իսկ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) պայքարելու են բրոնզե մեդալի համար։

Հրայր Ալիխանյան-ԵԱ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա