Logo

Ինսայդ. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չի ցանկացել տեղափոխվել ՉԼ-ի մասնակից ակումբներ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
18:53 / 10.07.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել բազմաթիվ ակումբներ:

VNews-ին հայտնի է դարձել, որ 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն հավակնող ակումբներից ակտիվ էին նաև Զագրեբի «Դինամոն» և «Բրյուգեն»: Խորվաթիայի և Բելգիայի չեմպիոնները պատրաստ են եղել բանակցություններ սկսել, սակայն Սպերցյանը որոշել է ևս մեկ տարի մնալ «Կրասնոդարում»: Նա ընդամենը 1 լիարժեք տարի է անցկացրել ռուսական ակումբի գլխավոր թիմում և կարծում է, որ բնականոն զարգացման համար հարկավոր է ևս մեկ տարի «ցլերի» կազմում: 

Ուշագրավ է, որ նույնիսկ եթե Սպերցյանը համաձայներ տեղափոխվել Չեմպիոնների լիգային մասնակցող այդ ակումբներից մեկը, միևնույն է «Կրասնոդարը» պատրաստ չէր նրան բաց թողնել: Ռուսական ակումբը համաձայն կլինի այս տարի կիսապաշտպանին բաց թողնել միայն եվրոպական թոփ-5 լիգաների գրանդ ակումբ: Այլ տարբերակ «Կրասնոդարը» նույնիսկ չի դիտարկելու, անկախ նրանից, թե որքան գումար կառաջարկեն թիմի նոր «10» համարի տրանսֆերի համար: 

Սերգեյ Գալեցկու ղեկավարած ակումբն էլ ավելի կոշտ դիրքորոշում ունի ռուսական ակումբների վերաբերյալ: Մոսկվայի «Դինամոն» Սպերցյանին ձեռք բերելու մի քանի փորձ է ձեռնարկել, սակայն կտրուկ մերժում է ստացել: Գալեցկին ոչ մի դեպքում Սպերցյանի տրանսֆերային իրավունքը չի վաճառի ռուսական այլ ակումբի:

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև ամերիկյան և արաբական տարբեր ակումբներ, բայց կիսապաշտպանը նախապես զգուշացրել է, որ նրանք նույնիսկ հրավեր չուղերկեն, քանի որ այդ տարբերակները նրան հետաքրքիր չեն, անկախ առաջարկված աշխատավարձից: «Կրասնոդարից» հեռանալու դեպքում Սպերցյանը կտեղափոխվի միայն եվրոպական ուժեղ թիմ:

Ավելի վաղ VNews-ին հայտնի էր դարձել, որ Սպերցյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերը»: Ֆուտբոլիստը մինչև 2024 թվականի ամառ պայմանագիր ունի «Կրասնոդարի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա