Logo

«Յուվենտուսի» «տխուր» վիճակագրությունը «Միլանի» դեմ խաղում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:06 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Milan-Yuventus xax

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ա Սերիայի 23-րդ տուրում «Միլանն» ու «Յուվենտուսը» գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել:

Հանդիպման ընթացքում թուրինյան թիմը մրցակցի դարպասի ուղղութամբ 8 հարված է կատարել, որոնցից ոչ մեկը դիպուկ չի եղել: «Միլանը» 14 հարված է կատարել, որից 4-ը եղել է դարպասին: 

Հիշեցնենք, որ խաղից հետո «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է, որ գոհ է արդյունքից:

Հավելենք՝ «Միլանը» 49 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Յուվենտուսը» 42 միավորով 5-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա