Logo

Աղբյուր. Լևանդովսկին պայմանագիր է համաձայնեցրել «Բարսայի» հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:05 / 18.05.2022ՍՊՈՐՏ
Robert Lewandowski

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական «Բարսելոնայի» հետ՝ տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան:

Աղբյուրի համաձայն՝ այժմ պետք է ակումբները համաձայնության գան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևանդովսկիի հնարավոր տեղափոխության մասին խոսել է «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան: Լեհ ռմբարկուն Բունդեսլիգայի մրցաշրջանի ավարտից հետո հայտարարել  էր, որ չի երկարաձգի «Բավարիայի» հետ համաձայնագրի ժամկետը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա