Logo

0 հարված. «Ատլետիկոյի» «տխուր» վիճակագրությունը «Սիթիի» դեմ խաղում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
06:11 / 06.04.2022ՍՊՈՐՏ
null

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Էթիհադում» նվազագույն հաշվով զիջել է «Մանչեսթեր Սիթիին»:

Դիեգո Սիմեոնեի սաներն այս խաղում գրանցել են անսովոր վիճակագրական տվյալ. «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն ամբողջ հանդիպման ընթացքում ոչ մի հարված չեն կատարել: Արգենտինացի մասնագետի գլխավորությամբ նման բան «հնդկացիների» հետ առաջին անգամ է պատահում:

Նշենք, որ հանդիպման ընթացքում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մադրիդյան ակումբի հաշվին գրանցել էր 1 հարված, ընդ որում՝ դիպուկ, սակայն ավելի ուշ համապատասխան դրվագում Իսպանիայի մայրաքաղաքային ակումբի ֆուտբոլիստի գործողությունն արձանագրվեց որպես փոխանցում:

Opta վիճակագրական կենտրոնի հաղորդմամբ՝ «Սիթին» կատարել է 15 հարված, 2-ը՝ դարպասին, իսկ «Ատլետիկոն» հարված չի կատարել: Պեպ Գվարդիոլայի սաները գնդակին տիրել են խաղաժամանակի 70 տոկոսի ընթացքում:

«Լիվերպուլի» պատմական ցուցանիշը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա