Logo

Մխիթարյանը՝ Ա Սերիայի վերջին 3 մրցաշրջանի ամենաարդյունավետ կիսապաշտպանների թվում (թոփ-5)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:31 / 24.06.2022ՍՊՈՐՏ
null

Իտալական Kickest-ը ներկայացրել է Ա Սերիայի վերջին 3 մրցաշրջանի ամենաարդյունավետ կիսապաշտպանների հնգյակը:

Թոփ-5-ում է ընդգրկվել նաև «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն առաջիկայում կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ: Մխիթարյանն Ա Սերիայի վերջին 3 մրցաշրջանում 27 գոլ է խփել և կատարել 21 ասիստ (48 միավոր):

Այս ցուցանիշով Հենրիխը զիջում է միայն «Ինտերի»  և «Լացիոյի» կիսապաշտպաններ համապատասխանաբար Հաքան Չալհանօղլուին (20 գոլ, 30 ասիստ (50 միավոր)) և Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին (26 գոլ, 24 ասիստ (50 միավոր)):

«Գոլ+ասիստ» ցուցանիշով լավագույնների հնգյակում են նաև «Լացիոյից» Լուիս Ալբերտոն (20 գոլ, 27 ասիստ (47 միավոր)) և «Սամպդորիայից» Անտոնիո Կանդրևան (17 գոլ, 25 ասիստ (42 միավոր)):

Հայաստանի հավաքականի նախկին ավագը 2019 թվականի սեպտեմբերից է խաղում Ա Սերիայում: Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա