Logo

Մխիթարյանի բուժզննման արդյունքը

16:25 / 18.05.2023Ֆուտբոլ
Հենրիխ Մխիթարյան-7

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մայիսի 18-ին բուժզննում է անցել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան բուժզննում է անցել։ Կիսապաշտպանը ձախ ազդրի մկանային լարվածություն ունի։ Նրա վիճակը դարձյալ կգնահատվի առաջիկա օրերին»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

La Gazzetta dello Sport-ը հաղորդում է՝ չնայած նրան, որ Մխիթարյանի վնասվածքը հաստատվել է, Հենրիխը, ըստ ամենայնի, կհասցնի ապաքինվել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:

Հիշեցնենք, որ իտալական «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման 44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն վնասվածքի պատճառով փոխարինվել էր։ 

«Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հաղթել էր «Միլանին» ընդհանուր 3-0 հաշվով (2-0, 1-0) և դուրս եկել եզրափակիչ, որտեղ հունիսի 10-ին կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճել է ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակչի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա