Logo

Մխիթարյանը՝ «Միլան» - «Ինտեր» խաղի լավագույն ֆուտբոլիստ

09:22 / 11.05.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» - «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Ինտերը» հաղթել էր 2-0 հաշվով, 34-ամյա կիսապաշտպանը դարձել էր գոլի հեղինակ: Մխիթարյանը Հայաստանից առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:

Հայ կիսապաշտպանն ԱՊՀ երկրների երրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում: Նախկինում նման հաջողության հասել էին ուկրաինացիներ Վիտալի Կոսովսկին և Անդրեյ Շևչենկոն, հայտնում է Opta-ն:

«Սա յուրահատուկ երեկո էր։ Այժմ մենք պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա և ամեն ինչ տանք՝ միասին հաղթելու համար»,- խաղից հետո սոցցանցերում գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն «Ինտերի» կազմում մասնակցել է 46 հանդիպման, դարձել 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա