Logo

Պերեսը՝ ՉԼ-ի գավաթը նվաճելու, Մբապեի և Անչելոտիի մասին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:40 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շփվել է լրագրողների հետ:

«Այն նույն բավարարվածությունն եմ զգում, որ կա բոլոր մադրիդիստների մոտ: Մրցաշրջանի մեկնարկին մեր նպատակը Լա լիգան և Չեմպիոնների լիգան հաղթելն էր. առաջինը կատարեցինք, հիմա պետք է կենտրոնանանք երկրորդի վրա»:

Նախագահին հարց է տրվել նաև Մբապեի՝ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ.

«Չէի մտածում դրա մասին, բայց քանի որ հիշեցրիք, ասեմ՝ դա հնարավոր է: Երբ պլանավորելիս լինենք գալիք մրցաշրջանի կազմը, կմտածենք:

Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա նա մեծ փորձ ունի: Նրա գաղափարախոսությունը համապատասխանում է «Ռեալին», ու դա շատ կարևոր է մարզչի համար: Ամեն ինչ հիանալի է, սակայն միշտ էլ կգտնվի մեկը, որ կքննադատի»,- Պերեսի խոսքը փոխանցում է Movistar-ը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա