Logo

ՊՍԺ-ն նոր թոփ մարզիչ է գտել. Զիդանի ներգրավումը կարող է ձախողվել

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:32 / 18.02.2022ՍՊՈՐՏ
Դիեգո Սիմեոնե-ՊՍԺ

Արդեն որոշ ժամանակ շարունակվում են խոսակցությունները, թե «Պարի Սեն-Ժերմենը» նախատեսում է այս մրցաշրջանի ավարտին նոր մարզիչ հրավիրել Մաուրիսիո Պոչետինոյի փոխարեն, որի աշխատանքից ակումբում դժգոհ են։

Le10sport-ի հաղորդմամբ՝ արգենտինացու հավանական փոխարինողների թվում է նրա հայրենակից Դիեգո Սիմեոնեն, որի պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ շարունակելու է գործել մինչև 2024 թվականի ամառ։ Նշվում է, որ իսպանական ակումբի ղեկավարությունը դժգոհ է 51-ամյա հարավամերիկացու աշխատանքից, որի արդյունքներն այս մրցաշրջանում չեն տպավորում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է Զինեդին Զիդանը, որը, սակայն, չի շտապում հստակեցնել իր դիրքորոշումը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա