Logo

«Ռեալին» 1 քայլ է բաժանում Լա լիգայում վաղաժամ չեմպիոնությունից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:40 / 25.04.2022ՍՊՈՐՏ
Ռեալ- Լա լիգա

«Ռեալը» 1 քայլ է հեռու Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաղաժամ չեմպիոն հռչակվելուց: Որպեսզի «Արքայական ակումբը» դառնա Իսպանիայի չեմպիոն, թիմին անհրաժեշտ է վերջին 5 խաղում 1 միավոր վաստակել։

Դա հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ «Բարսելոնան» անսպասելի պարտություն կրեց «Ռայո Վալյեկանոյից» Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված խաղում։ Կատալոնացիները մնացին մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում՝ առաջնության ավարտից 5 տուր առաջ ունենալով 63 միավոր։ Մադրիդի «Ռեալն» առաջին տեղում է՝ իր ակտիվում գրանցած 78 միավորով։

Այսպիսով՝ եթե «Ռեալը» վերջին 5 խաղում գոնե 1 ոչ-ոքի խաղա, ապա անհասանելի կդառնա ամենամոտ հետապնդողների համար։

Մադրիդի «Ռեալի» հաջորդ հանդիպումն Իսպանիայի առաջնությունում կկայանա ապրիլի 30-ին։ Այդ օրը մադրիդյան գրանդը սեփական հարկի տակ՝ «Սատիագո Բեռնաբեուում», կընդունի «Էսպանյոլին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա